Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-651-21.08.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետում «անցնող» բառից հետո լրացնել «կամ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի.

1) 1-ին մասում՝

ա. 1-ին կետի «բ» ենթակետում «զինծառայողին» բառից հետո լրացնել «կամ թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող» բառերը,

բ. 2-րդ կետի «բ» եւ «ե» ենթակետերում «զինծառայողի» բառից հետո լրացնել «կամ թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող» բառերը.

2) 5-րդ մասի 1-ին կետի առաջին նախադասությունում «ավարտից» բառից հետո լրացնել «կամ սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն հատուցման գումարները վճարված համարվելուց կամ վճարումը դադարեցվելուց» բառերը.

3) 6-րդ մասում՝

ա. առաջին նախադասությունում «ապա» բառից հետո լրացնել «հաշվարկվում է» բառերը, իսկ «վերահաշվարկվում է՝ Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով» բառերը հանել,

բ. երկրորդ նախադասությունում «վերահաշվարկի» բառը փոխարինել «հաշվարկի» բառով,

գ. 2-րդ կետում «ապա» բառից հետո լրացնել «Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով» բառերը, իսկ «տարբերությունը:» բառից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, այս դեպքում հատուցման գումարների վճարումը դադարեցվում է սույն կետում նշված տարբերությունը շահառուին (շահառուներին) վճարելու դեպքում, իսկ ամսական հավասար վճարի չափը սահմանվում է նոր Հատուցման դեպքի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված ամսական հավասար վճարի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «արտակարգ իրավիճակների նախարարությունը կամ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կամ Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 15. ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՎՃԱՐԵԼԸ

1. Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն՝ մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

2. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող՝ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մայիսի 1-ը ներառյալ, իսկ անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները՝ մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ, հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման համապատասխան բազաները:»:

ՀՈԴՎԱԾ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով զոհված՝ թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձի կյանքին պատճառված վնասի հատուցումն ապահովելու, ինչպես նաեւ վնասների հատուցման գործընթացի մի շարք հարաբերություններ հստակեցնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ առանձնահատուկ դեպքերում թափուր զինվորական (բացառությամբ հրամանատարական կազմի) պաշտոնի կարող է նշանակվել նաեւ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով, որի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում ընդունվել է ՀՀ պաշտպանության նախարարի 15.12.2021թ. N 1477-Լ հրամանը: Դրա հիման վրա համապատասխան թափուր զինվորական պաշտոնը ժամանակավորապես համալրելու հրատապ անհրաժեշտության դեպքում, մինչեւ այդ պաշտոնին օրենքով սահմանված կարգով զինծառայողի նշանակումը, աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակվում է զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ: Նշված կարգով ԶՈՒ համապատասխան զորամասի թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին առաջնագծում ինժեներական աշխատանքների իրականացման ժամանակ հակառակորդի նախահարձակ հրետանակոծության հետեւանքով զոհվել է: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածով սահմանված օրենքի իմաստով զինծառայող համարվող անձինք, սակայն թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձինք այդ շարքում ներառված չեն, որի կապակցությամբ նրանք զրկված են օրենքով սահմանված մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքից: Փաստացի ներկա դրությամբ նման խնդիր է ծագել մեկ անձի մասով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել խնդիրը լուծել համակարգային՝ նման կարգավիճակ ունեցող անձանց ներառելով օրենքի գործողության ոլորտում:

Օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանվում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի լիազորությունը՝ որոշում կայացնել օրենքով նախատեսված 20 տարվա ավարտից հետո հատուցման գումարների վճարումը շարունակելու վերաբերյալ: Սակայն, հատուցման վճարը նշանակելուց հետո նույն զինծառայողի կապակցությամբ օրենքով սահմանված Հատուցման դեպքի փոփոխություն տեղի ունենալու դեպքում գործնականում հնարավոր է իրավիճակ, երբ օրենքով նախատեսված հատուցման գումարները դադարեցվում են մինչեւ այդ 20-ամյա ժամկետը լրանալը կամ վճարվում են ավելի քան 20 տարի: Նույն հոդվածի 6-րդ մասով կարգավորվում է այն հարաբերությունները, որոնք ծագում են օրենքով սահմանված Հատուցման դեպքի փոփոխություն տեղի է ունենալու դեպքում, ակայն դրա առանձին դրույթներ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս, քանի որ սահմանված է Հատուցման դեպքի փոփոխություն տեղի ունենալու դեպքում նոր Հատուցման դեպքի հիմքով վճարման ենթակա եւ նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքի հիմքով արդեն իսկ վճարված գումարների միջեւ տարբերությունը Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով վերահաշվարկման պահանջ, այնինչ խնդրո առարկա դեպքում տարբերությունը պետք է ոչ թե վերահաշվարկվի, այլ՝ հաշվարկվի, ինչի համար առանձին կարգի անհրաժեշտություն չկա. Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգն անհրաժեշտ է 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում, երբ նոր Հատուցման դեպքով վճարման ենթակա գումարի չափը գերազանցում է նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքով շահառուին (շահառուներին) արդեն իսկ վճարված գումարի չափը: Միաժամանակ, 4-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով չի սահմանվում խնդրո առարկա գումարները (այսինքն՝ նոր Հատուցման դեպքի հիմքով վճարման ենթակա եւ նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքով շահառուին (շահառուներին) արդեն իսկ վճարված գումարի դրական տարբերությունը) վճարելու որեւէ կանոն կամ պայման, ինչը չի բխում իրավական որոշակիության սկզբունքից:

Օրենքի 15-րդ հոդվածում 01.03.2023 ՀՕ-42-Ն օրենքով կատարված փոփոխություններն օրենսդրական տեխնիկայի կանոնների տեսանկյունից ճիշտ չեն իրականացվել, որի արդյունքում 15-րդ հոդվածը փաստացի ունի երկու 2-րդ մասեր, ընդ որում՝ միմյանց հակասող: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել տեխնիկական բնույթի ճշտում՝ առանց կարգավորիչ բովանդակային փոփոխությունների կատարման:

Օրենքի ընդունման պարագայում անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան կարգավորումներ կատարել օրենքի կիրարկման վերաբերյալ ՀՀ կառավարության 02.02.2017թ. N 86-Ն որոշման մեջ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շարքում լրացնել նաեւ զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց, հստակեցվում են Հատուցման դեպքի փոփոխությամբ պայմանավորված Հատուցման դեպքի փոփոխության դեպքում վճարվող գումարների տարբերության հաշվարկման եւ վճարման կանոնները, վերացվում է օրենքում տեղ գտած տեխնիկական բնույթի անճշտությունը:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը 2023 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ  ՀԱՏՈՒՑՄԱՆ  ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն