Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 189-րդ հոդվածի 6-րդ մասում «պահանջները» բառից հետո լրացնել «եւ մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր կանոնները» բառերը:
Հոդված 2. Օրենքում լրացնել նոր՝ 302.1-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 302.1. Մաքսային հսկողության գոտում սահմանված պարտադիր վարքագծի կանոնները խախտելը
1. Մաքսային հսկողության գոտում սահմանված վարքագծի պարտադիր, ներառյալ, մաքսային հսկողության գոտում անձանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները խախտելը՝
առաջացնում է նախազգուշացում:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքը 6 ամսվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանք՝ երկու հարյուր հազար դրամի չափով:»:
Հոդված 3. Օրենքի 326-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «եթե» բառից հետո լրացնել «մաքսային կանոնների խախտում կատարած անձը խոչընդոտում է մաքսային ծառայողների գործառույթների իրականացմանը, հրաժարվում է դադարեցնել կատարվող իրավախախտումը կամ» բառերը,
2) 2-րդ մասում «անձը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց դիմադրություն է ցույց տալիս» բառերը փոխարինել «անձը խոչընդոտում է մաքսային մարմնի պաշտոնատար անձանց գործառույթների իրականացմանը» բառերով, իսկ «երեք օր ժամկետով՝ ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնելով դատախազին» բառերը՝ «6 ժամ՝ այդ մասին անհապաղ հայտնելով դատախազին» բառերով,
3) լրացնել նոր՝ 5-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«5. Սույն հոդվածի իմաստով մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործառույթների իրականացմանը խոչընդոտել է համարվում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց օրինական պահանջներին չենթարկվելը, մաքսային մարմինների պաշտոնատար անձանց դիմադրություն ցույց տալը, մաքսային հսկողությունից թաքցված ապրանքների հայտնաբերման աշխատանքներին խանգարելը կամ այլ կերպ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնական պարտականությունների իրականացմանը խոչընդոտելը:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի առաջին հոդվածով սահմանված՝ մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր կանոնները սահմանվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում