Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-657-29.08.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 5-րդ մասից «եւ ճզմիչ կնիքը» բառերը, 17-րդ հոդվածի 8-րդ մասում «եւ ճզմիչ կնիքը» եւ «ու ճզմիչ կնիքն» բառերը, ինչպես նաեւ 36.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում՝ «ճզմիչ կնիքը» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 36.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «գաղտնագիրը» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ.

«,որի միջոցով հնարավոր է ստուգել փաստաթղթի իսկությունը՝ Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի www.e-notary.am կայքում.»:

Հոդված 3. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի 2-րդ նախադասության մեջ «եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից» բառերից հետո լրացնել «,իսկ դիվանագիտական ծառայության մարմիններում նոտարական գործողությունները կատարելու դեպքում՝ «Էլեկտրոնային հյուպատոսություն» համակարգի միջոցով» բառերը:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածում եւ 54-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում «դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկները» բառերը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմինները» բառերով: Օրենքի 54-րդ հոդվածի վերնագրում եւ 2-րդ մասում «դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների» բառերը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմինների» բառերով:

Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի «նոտարական գործողությունները կատարում են» բառերից հետո լրացնել «հյուպատոսական պաշտոնատար անձինք, իսկ նրանց բացակայության դեպքում՝ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: