Armenian ARMSCII Armenian
Կ-6571-29.08.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 43. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների կողմից կատարվող նոտարական գործողությունները

1. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության անունից նոտարական գործողություններ կատարում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները:

2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողությունները կատարում են հյուպատոսական պաշտոնատար անձինք, իսկ նրանց բացակայության դեպքում՝ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները:

3. Հյուպատոսական պաշտոնատար անձինք, իսկ նրանց բացակայության դեպքում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները նոտարական գործողություններ կատարում են «Նոտարիատի մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 44-49-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: