Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-659-05.09.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ մասերով.

«
7. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7206 ծածկագրին դասվող ապրանքներ արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ
բազային տուրքի
110-ապատիկի չափով
8. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7207 ծածկագրին դասվող ապրանքներ արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ
բազային տուրքի
110-ապատիկի չափով
9. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7224 ծածկագրին դասվող ապրանքներ արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ
բազային տուրքի
110-ապատիկի չափով
10. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7403 ծածկագրին դասվող ապրանքներ արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ
բազային տուրքի
400-ապատիկի չափով
11. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7601, 7603 ծածկագրերին դասվող ապրանքներ արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ
բազային տուրքի
300-ապատիկի չափով

»

Հոդված 2.

Օրենքի 38-րդ հոդվածի վերջին պարբերությունում «2-6-րդ» թվերը փոխարինել «2-11-րդ» թվերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ավելացում չի առաջանում, միեւնույն ժամանակ նախատեսվում է եկամուտների ավելացում:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն