Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7553-02.12.2005-ՊԻ,ՖՎ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածում՝

ա) հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովնդակությամբ նոր պարբերությամբ՝

«Սույն կետի պահանջը չի տարածվում պետությանը կամ համայնքին օտարվող հողամասերի վրա:»

բ) հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության մեջ « գործարքներից ծագող» բառերը փոխարինել« դեպքերում» բառով:

գ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-12-րդ կետերով՝

«6. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վարձակալության կամ օգտագործման տրամադրման մրցույթների մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը հրապարակված հրապարակային ծանուցումների արդյունքում հաղթող ճնաչվածանձանց հետ պայմանագրեր կնքելու եւ դրանցից բխող իրավունքները գրանցելու նկատմամբ կիրառվում են մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը գործող օրենսդրության պահանջները, եթե մրցույթի հաղթողի հետ պայմանգիրը կնքվում է մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ը :

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի առանց մրցույթի վարձակալության կամ օգտագործման տրամադրման վերաբերյալ սահմանված կարգով համայնքի ղեկավարի, մարզպետի, Երեւանում՝ Երեւանի քաղաքապետի կողմից մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը ընդունված որոշումների համաձայն կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը գործող օրենսդրության պահանջները, եթե պայմանգիրը կնքվում է մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ը:

Հարկադիր կատարողի կամ սնանկության գործով կառավարչի կողմից մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը հրապարակված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի կամ շինությունների օտարման տրված հրապարակային սակարկությունների հրապարակային ծանուցումների արդյունքում հաղթող ճնաչվածանձանց հետ կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը գործող օրենսդրության պահանջները, եթե մրցույթի հաղթողի հետ պայմանգիրը կնքվել է մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ը :

Հարկադիր կատարողի կամ սնանկության գործով կառավարչի կողմից մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը օրենքի համաձայն պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի կամ շինությունների ուղղակի վաճառքի ձեւով օտարման վերաբերյալ որոշումների համաձայն կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը գործող օրենսդրության պահանջները, եթե մրցույթի հաղթողի հետ պայմանգիրը կնքվել է մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ը :

Սույն կետում նշված պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 1-ին կետի նորմերը.

7. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը ընդունված պետական սեփականություն հանդիսացող շենքի կամ շինության ուղղակի վաճառքի ձեւով օտարման կամ մասնավորեցման վերաբերյալ որոշումների համաձայն կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման պահի գործող օրենսդրության պահանջները, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից օտարված շենքի կամ շինության կառուցման եւ սպասարկման հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 1-ին կետի պահանջները:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված պետական գույքի մրցույթով վաճառքի ձեւով օտարման կամ մասնավորեցման վերաբերյալ որոշումների համաձայն մ ինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը տրված մրցույթի հրապարակային ծանուցման արդյունքում տվյալ մրցույթում հաղթող ճանաչված անձանց հետ կնքվող պետական սեփականություն հանդիսացող շենքի կամ շինության օտարման պայմանագրերի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման պահին գործող օրենսդրության պահանջները, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից օտարված շենքի կամ շինության կառուցման եւ սպասարկման հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 1-ին կետի պահանջները:

8. Սույն հոդված 1-ին մասի պահանջը տարածվում է նաեւ սահմանված կարգով չգրանցված, սակայն հողամասի նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձանց վրա, որոնց օգտագործվող հողի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցում է ստանում օգտագործվող հողամասի նկատմամբ՝ օրենքով սահմանված կարգով հողհատկացման հիմքերը վերականգնելուց հետո:

9. Եթե կառուցված կամ կիսակառույց բազմաբնակարան կամ ստորաբաժանված այն շենքերի, որոնց կառուցապատողները մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ունեին կառուցապատման նպատակով հատկացված հողամասի նկատմամբ սեփականության իրավունք՝ բնակարանները կամ ստորաբաժնված շինության մասն օտրել են առանց համապտասխան հողամասի կամ ընդհանուր բաժնային սեփականության գույքի, ապա սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ձեռքբերված բնակարնների կամ շինության մասերի սեփականատերերին սեփականության իրավունքով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված տվյալ շենքի կամ շինության կառուցման եւ սպասարկման համար օտարված հողի, ինչպես նաեւ շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապտասխան մասերը:

10. Եթե բազմաբնակարան շենքի կառուցման եւ սպասարկման համար հողամասի վարձակալության կամ օգտագործման տրամադրելու մասին համապատասխան որոշմամբ

կամ պայմանագրով նախատեսված է վարձակալի կամ օգտագործողի պրտավորությունը գնել վարձակալված կամ օգտագործվող հողամասը՝ ապա

ա) մ ինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը տվյալ բազմաբնակարն շենքի բնակրաններ գնած անձանց սեփականության իրավունքով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված տվյալ շենքի կամ շինության կառուցման եւ սպասարկման համար օտարված հողի, ինչպես նաեւ շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապտասխան մասերը, սակայն դրանով չի վերանում հողամսի համար պայմանագրով նախատեսված վարձակալի կամ օգտագործողի պարատավորությունը.

բ) տվյալ շենքի չվաճռված բնակարնների մասով բազմաբնակարան շենքի կառուցման եւ սպասարկման համարվարձակալության կամ օգտագործման տրամադրված հողամասի նկատմամբ կառուցապատողը սեփականության իրավունք է ձեռք բերում միայն համապտսխան հողամասը դրա հատկացման որոշմամբ կամ պայմանգրով նախատեսված կարգով գնելուց հետո:

11. Սույն հոդվածի 1-ին մասի նորմըչի տարածվում մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցվող հողամսերի վրա: Նշված հողամասերի վրա տարածվում են սույն հոդվածի 10-րդ կետի նորմերը:

Սույն հոդվածի 1-ին մասի նորմը չի տարածվում նաեւ ցանցերի միջոցով մատակարարվող ջրային, ջեռուցման, էլեկտրական էներգիայի, գազի, ջրահեռացման, հեռահաղորդակցության համակարգերի կառուցման ու սպասարկման համար վարձակալության կամ անհատույց օգտագործման հատկացված հողամսերի վրա:

12. «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետում օրինականացված ինքնակամ կառույցների կամ ինքնակամ զբաղեցված հողամասերի օգտագործողների հետ կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը գործող օրենսդրության պահանջները, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 1-ին կետի պահանջները, եթե այդ պայմանգիրը կնքվել է մինչեւ 2006 թվականի մարտի 1-ը :

Եթե «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետում օրինականացված այն ինքնակամկառույցներով զբաղեցված հողամասերը սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ենթակա են փոխանցման սեփականության իրավունքով, ապա այդ փոխանցումն իրականացվում է առանց «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարձակալության պայմանագրի կնքման ու այդ պայմանագրի նոտարական վավերացման:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: