Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի՝
1. 1-ին մասի 2.1 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2.1 մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանը.»:
2. 1-ին մասը լրացնել նոր՝ 8-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ. «8) երեխայի կրթության իրավունքի իրացման, մանկավարժների եւ ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության, ինչպես նաեւ այլ դպրոցների նմանատիպ խմբերի հետ համագործակցության համար դպրոցում ստեղծելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ կամ միանալու արդեն ստեղծված փոխօգնության խմբերին:»:
3. 2-րդ մասի 1-ին կետում «կրթություն ստանալու համար» բառերից հետո լրացնել «եւ աջակցել դասապատրաստմանը.» բառերը:
4. 2-րդ մասի 3-րդ կետում «հարգալից վերաբերմունք» բառերից հետո լրացնել «մարդու, պետության» բառերը, «,իսկ ընտանիքի, մեծահասակների, պետական եւ մայրենի լեզվի» բառերից հետո հանել «պետության,» բառը:
5. 2-րդ մասը լրացնել նոր՝ 9-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ. «9. մասնակցել երեխայի անհատական ուսուցման պլանի իրականացմանը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-200-Ն), համաձայն որի հանրակրթության համակարգում անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթության: ՀՀ կրթական համակարգը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության ապահովման քաղաքականությունը եւ կարեւորվել է դպրոցներում այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ ապահովվում է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիությունը, հավասար մասնակցության հնարավորությունը, եւ բացառվում է երեխայի նկատմամբ խտրականության ցանկացած դրսեւորում: Այնուամենայնիվ գործող իրավակարգավորումների պայմաններում մանկավարժի իրավունքներում եւ պարտականություններում ամրագրված չէ դասարանում խտրականությունից զերծ միջավայր ստեղծելու եւ կրթական գործընթացում բոլոր սովորողների ներառման սկզբունքը, այդ թվում՝ արտադասարանական եւ արտադպրոցական միջոցառումներում:
Համաձայն գործող օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2.1 կետի երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը ծնողի մասնակցությունը հանդիսանում է ծնողի իրավունքը: Կարգավորումներով սահմանված չէ ծնողի պարտավորությունը մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակման եւ իրականացման գործընթացներին: Այնինչ նրա մասնակցությունը եւ աջակցությունը կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող աշակերտի կրթական գործընթացին էական նշանակություն ունի:
Բացի այդ, ներառական կրթության կազմակերպման հարցում նշանակալից դեր ունեն կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող սովորողների ծնողները եւ նրանց կողմից ստեղծված ծնողական փոխօգնության խմբերը, որոնք օգնում են ոչ միայն միեւնույն իրավիճակում հայտնված ծնողներին, այլեւ ուսուցչական կազմին արդյունավետ կրթական գործընթաց ապահովելու գործում: Օրենքի գործող կարգավորումներով, սակայն, երաշխավորված չէ ծնողների ծնողական խմբեր ստեղծելու իրավունքը:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նկատի ունենալով վերը նշվածը մշակվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է վերանայել մանկավարժների եւ սովորողների ծնողների իրավունքները եւ պարտականությունները, մասնավորապես՝
Ակնկալվող արդյունքը.
Օրենքի նախագծի ընդունմամբ կվերանայվեն մանկավարժական աշխատողների եւ սովորողի ծնողների իրավունքներն ու պարտականությունները: Կստեղծվեն օրենսդրական լրացուցիչ հիմքեր ներառական կրթության կազմակերպումն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ