Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-606-31.05.2023,07.09.2023-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 11-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ. «11) Խթանել բոլոր սովորողների ակտիվ մասնակցությունը ուսումնադաստիարակչական գործընթացներում, այդ թվում՝ արտադասարանական եւ արտադպրոցական միջոցառումներում՝ դասարանում ապահովելով խտրականությունից զերծ միջավայր եւ կանխարգելելով աշակերտների մեկուսացումը:»:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի 2.1 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2.1 մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանը.»:

2. 1-ին մասը լրացնել նոր՝ 8-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ. «8) երեխայի կրթության իրավունքի իրացման, մանկավարժների եւ ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության, ինչպես նաեւ այլ դպրոցների նմանատիպ խմբերի հետ համագործակցության համար դպրոցում ստեղծելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ կամ միանալու արդեն ստեղծված փոխօգնության խմբերին:»:

3. 2-րդ մասի 1-ին կետում «կրթություն ստանալու համար» բառերից հետո լրացնել «եւ աջակցել դասապատրաստմանը.» բառերը:

4. 2-րդ մասի 3-րդ կետում «հարգալից վերաբերմունք» բառերից հետո լրացնել «մարդու, պետության» բառերը, «,իսկ ընտանիքի, մեծահասակների, պետական եւ մայրենի լեզվի» բառերից հետո հանել «պետության,» բառը:

5. 2-րդ մասը լրացնել նոր՝ 9-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ. «9. մասնակցել երեխայի անհատական ուսուցման պլանի իրականացմանը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: