Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-639-14.07.2023,08.09.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում՝ «դատական, վարչական ակտերի, կատարողական մակագրության թերթերի» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված կատարման ենթակա ակտերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) Վերնագրից հանել «Դատական ակտերի» բառերը,

2) 1-ին մասում «օրենքով նախատեսված» բառերից հետո «դատական ակտերի» բառերը փոխարինել «կատարման ենթակա ակտերի» բառերով:

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4.Հարկադիր կատարման ծառայությունը կազմված է հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնից, որը կարող է ունենալ բաժիններ եւ բաժանմունքներ, եւ տարածքային մարմիններից (բաժիններից), որոնք կարող են ունենալ բաժանմունքներ:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքում 6-րդ հոդվածում «կենտրոնական մարմնի բաժնի պետ, Երեւանի քաղաքային բաժնի պետ, մարզային բաժնի պետ» բառերը փոխարինել «բաժնի պետ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1)  4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ավագ հարկադիր կատարող, առաջատար խորհրդատու, առաջին կարգի խորհրդատու կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի կամ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի կամ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն մեկ տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երկու տարվա աշխատանքային ստաժ:»:

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Տեսուչի եւ հարկադիր կատարողի պաշտոնները սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցվում են առանց աշխատանքային ստաժի եւ փորձի:»

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հարկադիր կատարողները ենթակա են վերապատրաստման «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով կատարողականի գնահատականի արդյունքներով գնահատված անհատական վերապատրաստման կարիքի հիման վրա, ինչպես նաեւ հարկադիր կատարողների՝ հարկադիր կատարման գործառույթների արդյունավետ իրականացմանն ուղղված հատուկ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտության դեպքում, սակայն ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ: Հարկադիր կատարման ծառայության գործառույթների արդյունավետ իրականացմանն ուղղված հատուկ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման համար անհրաժեշտ վերապատրաստման կարգը սահմանում է համապատասխան նախարարը:»:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Հարկադիր կատարողին այլ պաշտոնի փոխադրելը եւ ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակում կատարելը

1. Հարկադիր կատարողը առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել՝

1) ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո (իսկ մինչեւ մեկ տարին լրանալը՝ միայն իր համաձայնության դեպքում). ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված փոխադրման դեպքերը սահմանվում են Կառավարության որոշմամբ.

2) բաժինների պետերին, բաժինների պետերի տեղակալներին, բաժանմունքների պետերին պարտադիր ռոտացիայի կարգով այլ պաշտոնի փոխադրելով՝ տվյալ պաշտոնում առավելագույնը հինգ տարի ծառայելուց հետո.

3) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

4) զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ կամ ավելի ցածր պաշտոնի՝ առողջական վիճակից ելնելով՝ բժշկական եզրակացության հիման վրա:

2. Հարկադիր կատարողը, իր դիմումի համաձայն, կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ցածր այլ պաշտոնի, այդ թվում՝ ծառայության այլ վայր:

3. Հարկադիր կատարողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության արձակուրդում գտնվելու, ինչպես նաեւ ծառայողի՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու, հարկադիր կատարողի լիազորությունները կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել այլ բաժնի (բաժանմունքի) հավասարազոր պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողի կողմից կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողի կողմից՝ վերջինիս իր համաձայնությամբ տվյալ պաշտոնին փոխադրելով, կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

4. Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակված անձը սույն օրենքի իմաստով համարվում է հարկադիր կատարող եւ նրա նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ սոցիալական երաշխիքները:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխադրված ծառայողը շարունակում է ծառայել իր նախկին պաշտոնում, իսկ վերակազմակերպմամբ եւ (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների եւ (կամ) հարկադիր ծառայության պաշտոնների կրճատման եւ (կամ) հաստիքների առավելագույն քանակի կրճատման հետեւանքով նախկին պաշտոնում ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում իր համաձայնությամբ նշանակվում է հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի, իսկ հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելու անհնարինության դեպքում ազատվում է հարկադիր կատարման ծառայությունից:

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 11-րդ կետում «մարզային (Երեւանի քաղաքային) բաժինների պետերի» բառերը փոխարինել «բաժինների պետերի» բառերով:

2) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

3) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Գլխավոր հարկադիր կատարողի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալներից որեւէ մեկը՝ համապատասխան նախարարի հանձնարարությամբ, իսկ հանձնարարության բացակայության դեպքում տվյալ մարմնում մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը:»:

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածում՝ վերնագրում եւ հոդվածում «Մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի» բառերը փոխարինել «Բաժնի» բառերով՝ համապատասխան հոլովաձեւով:

Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) վերնագրում եւ 1-ին մասում՝ «Դատական ակտերի» բառերը փոխարինել «կատարման ենթակա ակտերի» բառերով.

2) 1-ին մասի 1-ին կետում «կատարողական թերթի կամ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի» բառերը փոխարինել «կատարման ենթակա ակտերի» բառերով.

3) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) միջոցներ է ձեռնարկում օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ:».

4) 2-րդ մասում «Դատական ակտերի» բառերը փոխարինել «Կատարման ենթակա ակտերի» բառերով.

5) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) կատարման ենթակա ակտերի կատարման փաստը ստուգելու համար հարցումներ իրականացնել իրավաբանական անձանց (այսուհետ՝ կազմակերպություններ), ֆիզիկական անձանց, պետական մարմիններին, ինչպես նաեւ հասցե այցելու միջոցով տեղում ստուգելու այդ ակտերի կատարման ընթացքը, եթե դա հնարավոր չէ ստուգել առանց հասցե այցելելու:».

6) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) կատարողական վարույթի շրջանակներում կազմակերպություններին, ֆիզիկական անձանց, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց վերաբերյալ կայացնել որոշակի գործողություններ կատարելուն կամ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին որոշում, եթե առանց դրա հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարումը՝ հիմնավորելով նման անհնարինությունը, օրենքով սահմանված դեպքերում տալ հանձնարարություններ:».

7) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) Հարկադիր կատարումն ապահովելու համար օրենքով սահմանված կարգով եւ չափով արգելանք դնելու պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում եւ այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների եւ այլ արժեքների վրա.».

8) 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« 8) օրենքով նախատեսված դեպքերում պարզաբանման դիմում ներկայացնելու իրավասու մարմին. »:

Հոդված 11. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28.1-րդ հոդված.

«28.1. Հարկադիր կատարողին բնակելի տարածությամբ ապահովելը

1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետի հիմքով հարկադիր կատարողին իր մշտական բնակության վայրից այլ վայր ծառայության փոխադրելու դեպքում հարկադիր կատարողը Կառավարության սահմանած կարգով ապահովվում է բնակելի տարածությամբ: Հարկադիր կատարողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում՝ Կառավարության սահմանած կարգով եւ չափերով:»:

Հոդված 12. Օրենքի 34-րդ հոդվածում.

1) վերնագրում, 1-ին եւ 3-րդ մասերում «Հարկադիր կատարողներ» բառերը փոխարինել «Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողներ» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով.

2) 2-րդ մասում «միայն մեկ անգամ» բառերից հետո լրացնել « եւ եթե սույն հոդվածի 2.1-րդ մասի հիմքով վերջինիս չի շնորհվել արտահերթ կոչում» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1.-րդ մասով.

«2.1. Հարկադիր կատարողին, որպես խրախուսանք, կարող է շնորհվել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ եւ եթե սույն հոդվածի 2-րդ մասի հիմքով վերջինիս չի շնորհվել արտահերթ կոչում:»:

Հոդված 13. Օրենքի 35-րդ հոդվածի վերնագրում, 1-ին, 3-րդ եւ 5-րդ մասերում «Հարկադիր կատարողներ» բառերը փոխարինել «Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողներ» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 14. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու եւ (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու եւ (կամ) շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը:

2. Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներից մեկը եւ հարկադիր կատարման ծառայության 3 աշխատակից՝ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով, եւ Արդարադատության նախարարի հրամանով նշանակված երեք ներկայացուցիչ:

3. Էթիկայի հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը: Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջեւ:

4. Էթիկայի հանձնաժողովը որոշումներն ընդունում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում քննարկան դրված հարցը համարվում է մերժված:

5. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է էթիկայի հանձնաժողովի առնվազն հինգ անդամ:

6.Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման, գործունեության կարգը սահմանում է համապատասխան նախարարը:»:

Հոդված 15. Օրենքի 38-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 14-րդ կետում «:» նշանը փոխարինել «.» նշանով:

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) առաջացել է սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքը:»:

Հոդված 16. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը «ծառայությունից ազատվածներին» բառերից հետո լրացնել «(բացառությամբ վարչական պաշտոն զբաղեցնող)» բառերով:

Հոդված 17. Օրենքի 51-րդ հոդվածում «գլխավոր հարկադիր կատարողը» բառերը փոխարինել «հարկադիր կատարման ծառայության գլխավոր քարտուղարը» բառերով:

Հոդված 18. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի, որը ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 6-րդ, 7-րդ, 11-րդ եւ 14-րդ հոդվածները գործում են նշված նորմերով նախատեսված իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից:

3. Սույն օրենքով նախատեսված՝ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: