Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-6092-01.06.2023,08.09.2023-ԱռՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Սույն կետով սահմանված կարգավորումները չեն տարածվում առողջապահական՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններին վրա:

Առողջապահական համայնքային ենթակայության բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ղեկավարին՝ համայնքի ղեկավարը նշանակում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին»  օրենքին եւ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերին համապատասխան:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: