Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-6081-31.05.2023,08.09.2023-ԱռՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքի 47.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում եւ  սանհանգույցներում՝

առաջացնում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների համար տուգանքի նշանակում՝ տեղադրված յուրաքանչյուր  տեսալուսանկարահանող սարքի դեպքում, սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյաների օգտագործման եւ պահպանման կարգի խախտումը՝

առաջացնում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների համար տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո: