Armenian ARMSCII Armenian
Պ-6081-31.05.2023,08.09.2023-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում եւ սանհանգույցներում՝

առաջացնում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների համար տուգանքի նշանակում՝ տեղադրված յուրաքանչյուր տեսալուսանկարահանող սարքի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալների օգտագործման եւ պահպանման կարգի խախտումը՝

առաջացնում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների համար տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մարտի 1-ից: