Armenian ARMSCII Armenian
Կ-662-11.09.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» եւ «դ» ենթակետերով.
 

«գ. «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն արտահանելու դեպքում արտահանվող ապրանքների համար միեւնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված` մինչեւ մեկ տոննա քաշ  ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար
բազային տուրքի
10-ապատիկի չափով



դ. սույն կետի «գ» ենթակետով սահմանված՝ արտահանվող ապրանքների համար միեւնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված` մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի մաքսային հսկողության համար


բազային տուրքի չափով»:

Հոդված  2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մարտի 1-ից: