Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
«ե) պահանջը բխում է օրենքի ուժով ֆիզիկական անձի համար առաջացած հարկեր, այլ վճարներ վճարելու պարտավորությունից, եւ պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, ընդ որում նշված պարտավորությունը բռնագանձելու համար օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտ չի պահանջվում.»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված դեպքի, ինչպես նաեւ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) առաջին նախադասությունը «բացառությամբ» բառից հետո լրացնել «այն ստուգումների եւ ուսումնասիրությունների, որոնք սկսվել են, կամ որոնց վերաբերյալ հանձնարարագրերը հրապարակվել են մինչեւ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելը, ինչպես նաեւ» բառերով.
2) երրորդ պարբերության «միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության եւ հանդիպակաց ուսումնասիրությունների» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից իրականացվող այն ստուգումների, որոնք սկսվել են մինչեւ պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին որոշում կայացնելը կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտագնա ուսումնասիրությունների» բառերով:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20.2-րդ հոդվածով.
«Հոդված 20.2. Բողոքարկման ենթակա ակտերի բողոքարկման ժամկետները
1. Սույն օրենքով նախատեսված օրերով հաշվարկվող դատական ակտերի բողոքարկման ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:»:
Հոդված 5. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «նախատեսված դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սնանկության վարույթում բնականոն գործունեության արդյունքով առաջացող հարկային եւ այլ վճարների գծով պարտավորությունների» բառերով:
Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածը «երաշխիքով (երաշխավորությամբ) չապահովված» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ապահովված իրավունքով չծանրաբեռնված» բառերով:
Հոդված 7. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները (ներառյալ՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչեւ լուծարումն առաջացած), բայց ոչ ավելի, քան պարտապանին սնանկ ճանաչելու պահին նախորդող վեց ամիսը, հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումները եւ նույն ժամանակահատվածում առաջացած եկամտային հարկի, սոցիալական վճարի եւ դրոշմանիշային վճարի գումարները.»:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: