Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի՝
1) 6-րդ մասում «նոր նշանակում կատարելը» բառերից հետո լրացնել «կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասում սահմանված ժամկետի ավարտը:» բառերով
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ մասով.
«6.1. «Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարն առանց ազատման վերանշանակվում է իր պաշտոնում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից՝ նոր նշանակում կատարվելու դեպքում: Նշված ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում՝ ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնում նշանակելու եւ ազատելու իրավասություն ունեցող անձի կողմից ընդունված անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասում «նոր նշանակում կատարելը» բառերից հետո լրացնել «կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասում սահմանված ժամկետի ավարտը» բառերով,
2) լրացնել հետեւյալ բոդվանդակությամբ 3.1-րդ մասով.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարն առանց ազատման վերանշանակվում է իր պաշտոնում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից՝ նոր նշանակում կատարվելու դեպքում: Նշված ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում՝ ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնում նշանակելու եւ ազատելու իրավասություն ունեցող անձի կողմից ընդունված անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի
1) 2-րդ մասում «նոր նշանակում կատարելը» բառերից հետո լրացնել «կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասում սահմանված ժամկետի ավարտը:» բառերով,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձն առանց ազատման վերանշանակվում է իր պաշտոնում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից՝ նոր նշանակման դեպքում: Նշված ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնում նշանակելու եւ ազատելու իրավասություն ունեցող անձի կողմից ընդունված անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում