Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի՝
1) 6-րդ մասում «նոր նշանակում կատարելը» բառերից հետո լրացնել «կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասում սահմանված ժամկետի ավարտը:» բառերով
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ մասով.
«6.1. «Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարն առանց ազատման վերանշանակվում է իր պաշտոնում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից՝ նոր նշանակում կատարվելու դեպքում: Նշված ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում՝ ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնում նշանակելու եւ ազատելու իրավասություն ունեցող անձի կողմից ընդունված անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասում «նոր նշանակում կատարելը» բառերից հետո լրացնել «կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասում սահմանված ժամկետի ավարտը» բառերով,
2) լրացնել հետեւյալ բոդվանդակությամբ 3.1-րդ մասով.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարն առանց ազատման վերանշանակվում է իր պաշտոնում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից՝ նոր նշանակում կատարվելու դեպքում: Նշված ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում՝ ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնում նշանակելու եւ ազատելու իրավասություն ունեցող անձի կողմից ընդունված անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի
1) 2-րդ մասում «նոր նշանակում կատարելը» բառերից հետո լրացնել «կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասում սահմանված ժամկետի ավարտը:» բառերով,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձն առանց ազատման վերանշանակվում է իր պաշտոնում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից՝ նոր նշանակման դեպքում: Նշված ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնում նշանակելու եւ ազատելու իրավասություն ունեցող անձի կողմից ընդունված անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: