Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-756-05.12.2005-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» (26 դեկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-119), Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) հոդված 12-ի առաջին մասը լրացնել նոր՝ «ժ» կետով.

«ժ) հայագիտության զարգացմանը նպաստելը։»

Հոդված 2. Օրենքի 14 հոդվածի առաջին մասի «բ)» կետը, «որոշումը» բառից հետո լրացնել «հայագիտության զարգացման ծրագրերի հաստատումը» բառերով։

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Ներկայացված օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիների ընթացքում կրթության բնագավառում պատշաճ չի իրականցվում հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների ուսուցումը, ինչի հետեւանքով նվազել է այդ առարկաների ուսուցման մակարդակը, հետեւաբար նաեւ, սովորողներին տրվող գիտելիքների խորությունը։

Առաջարկվող լրացումները կնպաստեն, որպեսզի հայոց լեզուն եւ հայագիտական առարկաները չանտեսվեն ուսուցման համապատասխան ծրագրերից։