Հոդված 1. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2000 թվականի,ՀՕ-119, այսուհետ՝ օրենք) հոդված 12-ի առաջին մասը լրացնել նոր՝«ժ» կետով.
«ժ) հայագիտության զարգացմանը նպաստելը։»:
Հոդված 2. Օրենքի 14 հոդվածի առաջին մասի «բ» կետը «որոշումը» բառից հետո լրացնել «հայագիտության զարգացման ծրագրերի հաստատումը» բառերով։
Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։