Հոդված 1. «Պրոբացիայի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ պրոբացիայի պետական ծառայության (այսուհետ՝ Պրոբացիայի ծառայության) գործունեության» բառերը:
Հոդված 2. Օրենքի 1-ին գլխում լրացնել նոր՝ 1.1-ին հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 1.1. Պրոբացիա իրականացնող մարմինը
1. Հայաստանի Հանրապետությունում պրոբացիա իրականացնում է պրոբացիայի ծառայությունը (այսուհետ՝ Պրոբացիայի ծառայություն):
2. Պրոբացիայի ծառայության խնդիրները, կազմակերպման եւ գործունեության հիմունքները, պրոբացիայի ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության լիազորությունները սահմանվում են «Պրոբացիայի ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:»:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «Քաղաքացիական» բառը փոխարինել «Պրոբացիայի» բառով:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «քաղաքացիական» բառը փոխարինել «հանրային» բառով, ինչպես նաեւ նույն կետից հանել «պաշտոնների անվանացանկով նախատեսված» բառերը:
Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 4. Պրոբացիայի նպատակները».
2) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 15-րդ գլխի վերնագրում «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» բառը փոխարինել «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐԸ» բառերով, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել 52-56-րդ հոդվածները:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջողդող տասներորդ օրը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պրոբացիայի ծառայության մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի ավելացում: Հատկանշական է, որ Պրոբացիայի ծառայության վերակազմակերպման արդյունքում տարեկան կտրվածքով ընդհանրացված եւ միջինացված հաշվարկներով անհրաժեշտ կլինի 772,526,421 ՀՀ դրամ գումար, որից 710,905,000 ՀՀ դրամ գումարը 2023 թվականի պետական բյուջեով արդեն իսկ հատկացված է Պրոբացիայի ծառայությանը: Անհրաժեշտ 61,621,421 ՀՀ դրամի լրացումը պետական բյուջե նախատեսվում է իրականացնել ԵՄ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին, հետեւաբար, պրոբացիայի ծառայողների վարձատրության համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական հատկացումը 2023 թվականին նախատեսվում է իրականացնել նշված միջոցների հաշվին, իսկ հետագա տարիներին՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Պրոբացիայի ծառայողներին հավելավճարների տրամադրումը եւս ֆինանսավորվելու է պետական բյուջեի միջոցներով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանվելու է ՀՀ կառավարության որոշմամբ, կանխատեսվող բյուջետային ծախսերին հնարավոր է անդրադառնալ նշված որոշման նախագծի շրջանակներում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում