Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6733-03.10.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի մարտի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե)» ենթակետում «քրեակատարողական ծառայության» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայաության» բառերը:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ)» ենթակետում «զինծառայողների» բառից հետո լրացնել «կամ պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների» բառերը:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «քրեակատարողական ծառայության» բառերից հետո լրացնել «պրոբացիայի ծառայության» բառերը:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասում «զինծառայողներին» բառից հետո լրացնել «կամ պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին» բառերը:

Հոդված 5. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ» բառից հետո լրացնել «, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ,» բառը:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին, 3-րդ եւ 6-րդ մասերում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառը.

2) 2-րդ մասում «հավելված 7-ով,» բառերից հետո լրացնել «պրոբացիայի ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են հավելված 7.1-ով,» բառերը.

3) 5.1-ին մասի առաջին նախադասության մեջ «զինծառայողներին» բառից հետո լրացնել «կամ պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին» բառերը:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառը:

Հոդված 8. Օրենքի 23-րդ եւ 24-րդ հոդվածների վերնագրերում եւ 1-ին մասերում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառը:

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի վերնագրում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառը:

Հոդված 10. Օրենքի Հավելվածի 1-ի աղյուսակում.

1) «Քրեակատարողական ծառայության պետ» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողը.
 
«Պրոբացիայի ծառայության պետ 10.00».

2) «Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողը.
 
«Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ 7.50»:
 
Հոդված 11. Օրենքի Հավելված 7-ից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ հավելված Հավելված 7.1-ով.

Հոդված 12. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջողդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պրոբացիայի ծառայության մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի ավելացում: Հատկանշական է, որ Պրոբացիայի ծառայության վերակազմակերպման արդյունքում տարեկան կտրվածքով ընդհանրացված եւ միջինացված հաշվարկներով անհրաժեշտ կլինի  772,526,421 ՀՀ դրամ գումար, որից 710,905,000 ՀՀ դրամ գումարը 2023 թվականի պետական բյուջեով արդեն իսկ հատկացված է Պրոբացիայի ծառայությանը: Անհրաժեշտ 61,621,421 ՀՀ դրամի լրացումը պետական բյուջե նախատեսվում է իրականացնել ԵՄ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին, հետեւաբար,  պրոբացիայի ծառայողների վարձատրության համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական հատկացումը 2023 թվականին նախատեսվում է իրականացնել նշված միջոցների հաշվին, իսկ հետագա տարիներին՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Պրոբացիայի ծառայողներին հավելավճարների տրամադրումը եւս  ֆինանսավորվելու է պետական բյուջեի միջոցներով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանվելու է ՀՀ կառավարության որոշմամբ, կանխատեսվող բյուջետային ծախսերին հնարավոր է անդրադառնալ նշված որոշման նախագծի շրջանակներում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն