Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետը «քրեակատարողական ծառայության» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «զինծառայողների» բառից հետո լրացնել «կամ պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը «քրեակատարողական ծառայության» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայության» բառերով:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «կամ պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին» բառերով:
Հոդված 5. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ» բառից հետո լրացնել «, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ,» բառով:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) վերնագիրը, 1-ին, 3-րդ եւ 6-րդ մասերը «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով.
2) 2-րդ մասը «հավելված 7-ով,» բառերից հետո լրացնել «պրոբացիայի ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են հավելված 7.1-ով,» բառերով.
3) 5.1-ին մասի առաջին նախադասությունը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «կամ պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին» բառերով:
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 7-9-րդ մասերը «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով:
Հոդված 8. Օրենքի 23-րդ եւ 24-րդ հոդվածների վերնագրերը եւ 1-ին մասերը «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով:
Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի վերնագիրը «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով:
Հոդված 10. Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակը՝
1) «Քրեակատարողական ծառայության պետ» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պրոբացիայի ծառայության պետ | 10.00». |
2) «Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ | 7.50»: |
Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին հավելվածով.
Հոդված 12. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում: