Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6734-03.10.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «քրեակատարողական ծառայողը» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայողը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառը:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «քրեակատարողական ծառայողի» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայողի» բառերը:

Հոդված 4. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում եւ 3-րդ մասի 6-րդ կետում «քրեակատարողական ծառայողի» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայողի» բառերը:

Հոդված 5.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջողդող տասներորդ օրը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պրոբացիայի ծառայության մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի ավելացում: Հատկանշական է, որ Պրոբացիայի ծառայության վերակազմակերպման արդյունքում տարեկան կտրվածքով ընդհանրացված եւ միջինացված հաշվարկներով անհրաժեշտ կլինի  772,526,421 ՀՀ դրամ գումար, որից 710,905,000 ՀՀ դրամ գումարը 2023 թվականի պետական բյուջեով արդեն իսկ հատկացված է Պրոբացիայի ծառայությանը: Անհրաժեշտ 61,621,421 ՀՀ դրամի լրացումը պետական բյուջե նախատեսվում է իրականացնել ԵՄ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին, հետեւաբար,  պրոբացիայի ծառայողների վարձատրության համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական հատկացումը 2023 թվականին նախատեսվում է իրականացնել նշված միջոցների հաշվին, իսկ հետագա տարիներին՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Պրոբացիայի ծառայողներին հավելավճարների տրամադրումը եւս  ֆինանսավորվելու է պետական բյուջեի միջոցներով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանվելու է ՀՀ կառավարության որոշմամբ, կանխատեսվող բյուջետային ծախսերին հնարավոր է անդրադառնալ նշված որոշման նախագծի շրջանակներում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն