Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «քրեակատարողական ծառայողը» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայողը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառը:
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «քրեակատարողական ծառայողի» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայողի» բառերը:
Հոդված 4.
Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում եւ 3-րդ մասի
6-րդ կետում «քրեակատարողական ծառայողի» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայողի» բառերը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջողդող տասներորդ օրը: