Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-7561-05.12.2005-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 հունվարի 2005 թվականի, ՀՕ-62, այսուհետ՝ օրենք) հոդված 8-ի երկրորդ մասը լրացնել նոր՝ «5» կետով.

«5) անկախ բարձրագույն ուսումնական հաստատության սեփականության ձեւից՝ հայոց լեզու եւ հայ ժողովրդի պատմություն առարկաների ուսուցումը առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են ստուգարքով կամ քննությամբ։»:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։