Հոդված 1. Վավերացնել 2023թ. հունիսի 23-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության Կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ
2023թ. հունիսի 23-ին Բրյուսելում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության Կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր):
Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության մաքսային ծառայությունների միջեւ փոխհամագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար:
Համաձայնագրով նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման եւ այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում:
Հայաստանի մաքսային ծառայության համար Համաձայնագրի կիրառումը կարեւորվում է նաեւ հետբացթողումային հսկողության շրջանակներում պարբերաբար իրականացվող հարցումների համատեքստում՝ անհրաժեշտ իրավական հիմքի ապահովման առումով:
Համաձայնագրի կիրառմամբ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջեւ, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Հնդկաստանից ՀՀ ներմուծման եւ ՀՀ-ից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ եւ օպերատիվ լուծման վրա:
Համաձյան ՀՀ ֆինանսների նախարարության եզրակացության՝ Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Համաձայն ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի եզրակացության՝ Համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված եզրակացության՝ Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ, Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության մաքսային մարմինների միջեւ անձնական տվյալների փոխանցման հնարավորություն:
Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն:
ՀՀ արտաքին գործերի նախարարության եզրակացության համաձայն՝ Համաձայնագրի նպատակն է խթանել ծախսերի նվազեցմանն եւ երկու երկրների միջեւ օրինական առեւտրի դյուրացմանն ուղղված՝ ժամանակակից, արդյունավետ եւ թափանցիկ ընթացակարգեր:
Համաձայնագրով Կողմերի մաքսային ծառայությունները համաձայնում են ամրապնդել, խթանել եւ զարգացնել համագործակցությունը եւ փոխադարձ օգնությունը երկու կողմերի միջեւ մաքսային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ, ինչպես նաեւ ամրապնդել փոխըմբռնումը եւ հաղորդակցությունը: Կողմերը, իրենց մաքսային ծառայությունների միջոցով եւ Համաձայնագրի դրույթներին համապատասխան, միմյանց տրամադրում են օգնություն` մաքսային օրենսդրության պատշաճ կիրառման նպատակով մաքսային իրավախախտումները կանխելու, քննելու եւ դրանց դեմ պայքարելու նպատակով, եւ օրինական առեւտուրը դյուրացնելու նպատակով:
Հաշվի առնելով վերոգրյալը եւ Հնդկաստանի Հանրապետության հետ քաղաքական օրակարգը, տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման ներկայիս դինամիկան ու հնարավոր հեռանկարները՝ 2023 թվականի հունիսի 23-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի հաստատումը կամ վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
Համաձայնագրի վավերացումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1.1 կետի դրույթներից:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության Կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի վավերացումը:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՄ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) նպատակն է խթանել ծախսերի նվազեցմանն եւ երկու երկրների միջեւ օրինական առեւտրի դյուրացմանն ուղղված՝ ժամանակակից, արդյունավետ եւ թափանցիկ ընթացակարգեր:
Համաձայնագրով Կողմերի մաքսային ծառայությունները համաձայնում են ամրապնդել, խթանել եւ զարգացնել համագործակցությունը եւ փոխադարձ օգնությունը երկու կողմերի միջեւ մաքսային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ, ինչպես նաեւ ամրապնդել փոխըմբռնումը եւ հաղորդակցությունը: Կողմերը, իրենց մաքսային ծառայությունների միջոցով եւ Համաձայնագրի դրույթներին համապատասխան, միմյանց տրամադրում են օգնություն` մաքսային օրենսդրության պատշաճ կիրառման նպատակով մաքսային իրավախախտումները կանխելու, քննելու եւ դրանց դեմ պայքարելու նպատակով, եւ օրինական առեւտուրը դյուրացնելու նպատակով:
Հաշվի առնելով վերոգրյալը եւ Հնդկաստանի Հանրապետության հետ քաղաքական օրակարգը, տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման ներկայիս դինամիկան ու հնարավոր հեռանկարները՝ 2023 թվականի հունիսի 23-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի հաստատումը կամ վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀՀ արտաքին գործերի
նախարարի նախարարի
պարտականությունները կատարող
Մնացական Սաֆարյան
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅԱՆԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության մաքսային մարմինների միջեւ անձնական տվյալների փոխանցման հնարավորություն, ուստի Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ
Ի պատասխան Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2023 թվականի հուլիսի 14-ի թիվ 01/5-4/42329-2023 գրության եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԳԵՎՈՐԳ ԲԱԲԱՅԱՆ
Պարտականությունները կատարող
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում