Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7562-05.12.2005-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» (20 մայիսի 1999 թվականի, ՀՕ-298), Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) հոդված 18-ի վեցերորդ մասը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր պարբերությունով.

«Միջին եւ ավագ դպրոցում հայոց լեզու եւ հայ ժողովրդի պատմություն առարկաների ուսուցումը ավարտվում են պարտադիր ավարտական քննություններով։»

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Ներկայացված օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիների ընթացքում կրթության բնագավառում պատշաճ չի իրականցվում հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների ուսուցումը, ինչի հետեւանքով նվազել է այդ առարկաների ուսուցման մակարդակը, հետեւաբար նաեւ, սովորողներին տրվող գիտելիքների խորությունը։

Առաջարկվող լրացումները կնպաստեն, որպեսզի հայոց լեզուն եւ հայագիտական առարկաները չանտեսվեն ուսուցման համապատասխան ծրագրերից։