Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297-Ն, այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի վեցերորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Միջին եւ ավագ դպրոցում հայոց լեզու եւ հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումն ավարտվում է գիտելիքների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։