Հոդված 1.
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքը 11-րդ գլխից հետո լրացնել նոր՝ 12-րդ գլխով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 12. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 51. Անցումային դրույթներ
1. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու նպատակով ավագ եւ միջին բուժաշխատողների համար սույն օրենքով նախատեսված ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջը չի տարածվում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին եւ ավագ բուժաշխատողների վրա՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, տարածվում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ծագած հարաբերությունների վրա եւ գործում է մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: