Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-680-16.10.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 5-րդ կետում «պահպանության համար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն մասի 5.1-ին կետի)» բառերը.

2) 5-րդ կետից հետո լրացնել նոր 5.1-ին կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«5.1) մաքսային մարմինների կողմից հետեւյալ յուրաքանչյուր ապրանքի ժամանակավոր պահպանության համար` սկսած ժամանակավոր պահպանության 2-րդ օրվանից` օրական`

ա. ԱՏԳ ԱԱ 8429 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 10-ապատիկի չափով
բ. ԱՏԳ ԱԱ 8701 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 10-ապատիկի չափով
գ. ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 7-ապատիկի չափով
դ. ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 5-ապատիկի չափով
ե. ԱՏԳ ԱԱ 8704 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 10-ապատիկի չափով
զ. ԱՏԳ ԱԱ 8705 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 10-ապատիկի չափով
է. ԱՏԳ ԱԱ 8709 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 10-ապատիկի չափով
ը. ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 5-ապատիկի չափով
թ. ԱՏԳ ԱԱ 8716 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 10-ապատիկի չափով»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ապրանքների ժամանակավոր պահպանության համար գանձվող պետական տուրքի գործող դրույ՟քա՟չափերի կիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծմամբ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչությունում (Գյումրու ԱՏԳ կենտրոնում) առկա է հետեւյալ պատկերը.

- յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում Գյումրու ԱՏԳ կենտրոնում բեռնաթափվում է միջինում 160-180 ավտոմեքենա,

- յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում բաց է թողնվում միջինում 130-180 ավտոմեքենա,

- ներկայումս կայանված է 1500-1600 ավտոմեքենա,

- մինչեւ Գյումրու ԱՏԳ կենտրոնում ընդլայնված աշխատանքների իրականացումը տարածքը նախատեսված էր 2300 ավտոմեքենայի կայանման համար,

- Գյումրու ԱՏԳ կենտրոնի տարածքի ընդլայնման աշխատանքների իրականացումից հետո նախատեսվում է ունենալ 2900 ավտոմեքենայի կայանման վայր:

Բեռնարկղերը եւ ավտոքարշակները մաքսային հսկողության տարածք հասնելուց հետո առնվազն 1-2 օրվա ընթացքում մուտք են գործում Գյումրու ԱՏԳ կենտրոնի տարածք եւ բեռնաթափվում են, որից հետո սկսվում է ձեւակերպման գործընթացը: Ինքնաշարժ տրանսպորտային միջոցները մաքսային հսկողության տարածք հասնելուն պես նույն օրվա ընթացքում մուտք են գործում Գյումրու ԱՏԳ կենտրոնի տարածք եւ սկսվում է ձեւակերպման գործընթացը:

Ներկայումս Գյումրու ԱՏԳ կենտրոնում առկա է մոտ 120 արգելապահված մեքենա, որոնց համար օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր պահպանության ժամկետը լրացել է:

Միաժամանակ, մաքսային գործառնությունները (փաստաթղթային հսկողություն, մաքսային մուտքի օրդերի լրացում, բացթողում) իրականացվում են հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով, որի պատճառով մաքսային գործառնությունների իրականացման տեւողությունը կախված է նաեւ առկա հերթերից: Մաքսային գործառնությունների բուն գործընթացը կանաչ ուղու դեպքում կարող է տեւել 5-10 րոպե, դեղին ուղու դեպքում՝ 1-2 ժամ, կարմիր ուղու դեպքում, եթե ռիսկերի կառավարման համակարգում արտացոլված ցուցումը վերաբերում է միայն նույն մաքսատանը, ապա՝ եւս մոտ 1 ժամ, ուստի հաշվի առնելով հերթերի ներկա վիճակը՝ մաքսային գործառնությունների իրականացման ամբողջ գործընթացը տեւում է մոտ 3-5 ժամ:

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող ավտոմեքենաների քանակի որոշակի նվազմամբ (հատկապես՝ ինքնաշարժ եղանակով Հայաստանի Հանրապետությունից ներմուծվող) պայմանավորված, նվազել է բեռնաթափվող եւ ձեւակերպվող ավտոմեքենաների քանակը, սակայն մոտ 1-1,5 ամիս առաջ ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, երբ բեռնարկղերով եւ ավտոքարշակներով Գյումրու ԱՏԳ կենտրոն տեղափոխվող ավտոմեքենաների քանակը գերազանցում էր կենտրոնում փաստացի բեռնաթափվող եւ մաքսային ձեւակերպման ենթարկվող ավտոմեքենաների քանակը` օրվա կտրվածքով 5-10 բեռնարկղ եւ 3-4 ավտոքարշակ: Առկա իրավիճակը պայմանավորված էր մաքսային հսկողության տարածքի գերծանրաբեռնվածությամբ:

Վերջին մեկ տարվա ընթացքում ժամանակավոր պահպանության եւ արգելապահման տակ գտնվող ավտոմեքենաների քանակը տարբեր ժամանակներում կազմել է 1500-2300: Նույնիսկ այն պարագայում, երբ նկատվել է վերջին շրջանում ավտոմեքենաների ներմուծման ծավալների որոշակի նվազում, այդուհանդերձ մաքսային հսկողության տարածքում ինչպես ավտոմեքենաների, այնպես էլ այլ բեռների սպասարկումը հնարավոր չէ կազմակերպել պատշաճ կերպով: Պետական տուրքի նոր դրույքաչափով կիրառման արդյունքում հնարավոր կլինի մաքսային վարչարարությունն իրականացնել առավել արագ եւ արդյունավետ, քանի որ մաքսային մարմնի կողմից էլ թողունակության ավելացման առումով իրականացվել են բեռնաթափման ծավալների ընդլայնմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաեւ սպասարկող անձնակազմի համալրում: Պետական տուրքի նոր դրույքաչափերի կիրառումը հնարավորություն կտա նաեւ Գյումրու ԱՏԳ կենտրոնում ներմուծվող տրանսպորտային միջոցների ծավալների նույնիսկ էական փոփոխության դեպքում ունենալ կառավարելի սպասարկում:

Պետական տուրքի` ներկայումս գործող դրույքաչափերի կիրառման արդյունքում Գյումրու ԱՏԳ կենտրոնի տարածքում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստում առկա է Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների կուտակում, որը պայմանավորված է նրանով, որ նոր ներմուծվող տրանսպորտային միջոցների ժամանման պարբերականությունը մաքսատան տարածք տարվա ընթացքում գերազանցում է մաքսային մարմնի ժամանակավոր պահպանության տարածքներից տրանսպորտային միջոցները դուրս բերելու պարբերականությանը, ինչն էլ թերեւս, պայմանավորված է նրանով, որ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար գործող դրույքաչափերով գանձվող պետական տուրքի գումարների մեծության մակարդակը համեմատաբար ցածր է:

Նախագծով ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային միջոցի համար պետական տուրքի նախատեսվող դրույքաչափերը եթե համեմատենք պետական տուրքի ներկայումս գործող դրույքաչափերի հետ, ապա կստացվի, որ օրական 1600 դրամի փոխարեն կգանձվի 5000 դրամ, այն էլ ժամանակավոր պահպանության 2-րդ օրվանից սկսած: Նախագծի համաձայն` առաջին օրվա համար պետական տուրք չի գանձվի՝ դրանով խրախուսելով ավտոմեքենաների մաքսազերծումը մեկօրյա ժամկետում իրականացնելը:

Պետական տուրքի գործող դրույքաչափերը ներկայիս չափերով սահմանվել են դեռեւս 2000 թվականից` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով (ՀՕ-83, հոդված 110), որոնք մինչ օրս փոփոխման չեն ենթարկվել:

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային մարմնի կողմից մաքսատուն-վարչության տարածքից տրանսպորտային միջոցների բացթողումն իրականացնել մաքսատուն-վարչության տարածքի համար նախատեսված թողունակությանը համապատասխան:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն