Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-680-16.10.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 5-րդ կետում «պահպանության համար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն մասի 5.1-ին կետի)» բառերը.

2) 5-րդ կետից հետո լրացնել նոր 5.1-ին կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5.1) մաքսային մարմինների կողմից հետեւյալ յուրաքանչյուր ապրանքի ժամանակավոր պահպանության համար՝ սկսած ժամանակավոր պահպանության 2-րդ օրվանից՝ օրական՝
 
ա. ԱՏԳ ԱԱ 8429 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի
10-ապատիկի չափով
բ. ԱՏԳ ԱԱ 8701 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի
10-ապատիկի չափով
գ. ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի
7-ապատիկի չափով
դ. ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի
5-ապատիկի չափով
ե. ԱՏԳ ԱԱ 8704 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի
10-ապատիկի չափով
զ. ԱՏԳ ԱԱ 8705 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի
10-ապատիկի չափով
է. ԱՏԳ ԱԱ 8709 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի
10-ապատիկի չափով
ը. ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի
5-ապատիկի չափով
թ. ԱՏԳ ԱԱ 8716 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ բազային տուրքի 10-ապատիկի չափով»
 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: