Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետը «պահպանության համար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն մասի 5.1-ին կետի)» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) մաքսային մարմինների կողմից հետեւյալ յուրաքանչյուր ապրանքի ժամանակավոր պահպանության համար` սկսած ժամանակավոր պահպանության 4-րդ օրվանից` օրական`
ա. ԱՏԳ ԱԱ 8429 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
բ. ԱՏԳ ԱԱ 8701 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
գ. ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ |
բազային տուրքի 7-ապատիկի չափով |
դ. ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ |
բազային տուրքի 5-ապատիկի չափով |
ե. ԱՏԳ ԱԱ 8704 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
զ. ԱՏԳ ԱԱ 8705 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
է. ԱՏԳ ԱԱ 8709 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
ը. ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ |
բազային տուրքի 5-ապատիկի չափով |
թ. ԱՏԳ ԱԱ 8716 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ | բազային տուրքի 10-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրն ընդգրկող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ից: