Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-584-08.05.2023,18.10.2023-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 19-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«19)  բուժաշխատող՝  սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնագիտական գործունեություն իրականացնող ու դրա համար համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում, շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր, սույն օրենքով նախատեսված դեպքերում անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա ունեցող, ինչպես նաեւ ոչ մասնագիտական օժանդակող գործունեություն իրականացնող  ֆիզիկական անձ.».

2) 20-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«20) ավագ բուժաշխատող՝ առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն ունի համապատասխան բարձրագույն կրթություն ու բժշկի որակավորում, մասնագիտացում, օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է ՇՄԶ հավաստագիր եւ անհատական լիցենզիա, ինչպես նաեւ դիպլոմավորված մասնագետ, որն ունի  համապատասխան հետբուհական մասնագիտական կրթություն, ՇՄԶ հավաստագիր եւ անհատական լիցենզիա կամ մինչեւ 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ լաբորատոր ախտորոշման ոլորտի աշխատանքային փորձ եւ վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետներում ՇՄԶ հավաստագիր եւ անհատական լիցենզիա ունեցող մասնագետ.».

3) 21-րդ կետում «մասնագիտական գործունեության եւ ՇՄԶ հավաստագրեր» բառերը փոխարինել «ՇՄԶ հավաստագիր» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը 22-րդ կետից հետո լրացնել նոր՝ 22.1-ին եւ 22.2-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«22.1) անհատական լիցենզիա՝ ավագ բուժաշխատողի՝ առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն.

22.2) անցումային անհատական լիցենզիա՝ կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց բարձրագույն բժշկական կրթության հենքի վրա ոչ ինքնուրույն,  հսկողության ներքո լիազոր մարմնի կողմից սահմանված ծավալով մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն.».

2) 1-ին մասի 37-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«37)  շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր (այսուհետ՝ ՇՄԶ հավաստագիր)՝ ավագ բուժաշխատողի անհատական լիցենզիայի ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ, սույն օրենքով նախատեսված դեպքերում, շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ (այսուհետ՝ ՇՄԶ կրեդիտներ) հավաքելու եւ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի մասնագիտական գործունեություն իրականացնելու փաստը հավաստող փաստաթուղթ, իսկ միջին բուժաշխատողների համար՝ ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվություն, որը տրվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում ՇՄԶ կրեդիտներ հավաքելու եւ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքում.»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «ավագ եւ միջին բուժաշխատողների» բառերը փոխարինել «ավագ, միջին, կրտսեր բուժաշխատողների եւ կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա չունեցող անձի, ինչպես նաեւ միջին բուժաշխատող հանդիսացող եւ ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի հետ դադարեցնել աշխատանքային հարաբերությունները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.»:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «, բժշկական եւ ոչ բժշկական մասնագիտությունների, ինչպես նաեւ նեղ մասնագիտությունների ցանկերը» բառերը փոխարինել «հիմնական մասնագիտությունների եւ նեղ մասնագիտացումների ցանկերը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից հետո լրացնել նոր 8.1-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8.1) ավագ բուժաշխատողը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ունենալ անհատական լիցենզիա, իսկ կլինիկական օրդինատորը (կլինիկական ռեզիդենտը), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձը՝ անցումային անհատական լիցենզիա.»:

Հոդված 7. Օրենքի 34-րդ հոդվածի՝

1) 7-րդ մասում «32-րդ» բառը փոխարինել  «33-րդ» բառով.

2) 13-րդ մասի 2-րդ կետը  ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«5. Առողջապահության բնագավառի հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները, չափանիշները, այդ կազմակերպությունների ցանկը, հետբուհական կրթական գործընթացի կազմակերպման տեսակներն ու առանձնահատկությունները, մասնագիտական գործունեության ծավալներից բխող որակավորման շրջանակները, ինչպես նաեւ մասնագիտական ուղղություններին ու կրթական ծրագրերին ներկայացվող ընդհանրական պահանջները, վերջնարդյունքները սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 9. Օրենքը 5-րդ գլխից հետո լրացնել նոր՝ 5.1-ին գլխով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 5.1

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 32.1. Բուժաշխատողի անհատական լիցենզավորման կազմակերպման գործընթացը

1. Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու համար ավագ բուժաշխատողները, որպես ֆիզիկական անձինք, պետք է ստանան անհատական լիցենզիա՝ անկախ նրանց աշխատանքի վայրից, իսկ կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձինք՝ անցումային անհատական լիցենզիա:

2. Անհատական լիցենզիան եւ անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է կենտրոնացված քննության հանձնման արդյունքում:

3. Կենտրոնացված քննության կազմակերպման եւ իրականացման կարգը, կենտրոնացված քննության արդյունքների բողոքարկման կարգը, կենտրոնացված քննություն իրականացնող քննական հանձնաժողովի ձեւավորման կարգը, աշխատակարգը եւ անհատական կազմը սահմանում է լիազոր մարմինը:

4. Կենտրոնացված քննությունն իրականացվում է մասնագիտական հանձնաժողովների կողմից կազմված տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների վերաբերյալ առաջադրանքների հիման վրա: Մասնագիտական հանձնաժողովների ձեւավորման կարգը, անհատական կազմը եւ աշխատակարգը սահմանում է լիազոր մարմինը:

5. Կենտրոնացված քննությունը կազմակերպվում է ըստ առողջապահության բնագավառի հիմնական մասնագիտությունների  եւ ?կամ)  նեղ մասնագիտացումների:

6. Անհատական լիցենզիան տրամադրվում է առողջապահության բնագավառի բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտած, անհատական լիցենզիա ստանալու համար կենտրոնացված քննությունը հանձնած անձանց:

7. Անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է առողջապահության բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթության փաստը հաստատող ավարտական փաստաթղթի (դիպլոմ) հիման վրա՝ անցումային անհատական լիցենզիա ստանալու համար կազմակերպվող կենտրոնացված քննության հանձնման արդյունքում կլինիկական օրդինատուրա (կլինիկական ռեզիդենտուրա) կամ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններ ընդունված անձանց՝ ուսումնառությունն սկսելու պահից:

8. Անհատական լիցենզիա եւ անցումային անհատական լիցենզիա տալու, դրա տրամադրումը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ եզրակացությունները  տրվում են  լիցենզավորող հանձնաժողովի կողմից, որի կազմում լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող են ներգրավվել նաեւ միջգերատեսչական ներկայացուցիչներ:

9. Լիցենզավորող հանձնաժողովը իրավասու է քննելու նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից բուժաշխատողի գործունեության որակի վերաբերյալ բողոքները? Բողոք ներկայացնելու եւ  այն քննելու կարգը սահմանում է  լիազոր մարմիը:

10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված բողոքների քննության արդյունքում լիցենզավորող հանձնաժողովը կարող է՝

1) լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն մեկ տարվա ընթացքում առաջին անգամ խախտում կատարած բուժաշխատողին նկատողություն տալու վերաբերյալ.

2)  մեկ տարվա ընթացքում կրկին բուժաշխատողի կողմից խախտում կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն բուժաշխատողին խիստ նկատողություն տալու վերաբերյալ.

3) մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ բուժաշխատողի կողմից խախտում կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն՝ կասեցնել բուժաշխատողի անհատական լիցենզիան՝ մեկ ամիս ժամկետով:

11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերում լիցենզավորող հանձնաժողովի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի ղեկավարը դիմում է համապատասխան բուժաշխատողի գործատուին՝ վերջինիս նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար:

12. Անհատական լիցենզիայի եւ անցումային անհատական լիցենզիա ստանալու հայտի ձեւերը, անհատական լիցենզիայի եւ անցումային անհատական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անհատական լիցենզիայի եւ անցումային անհատական լիցենզիայի ձեւերը, դրանց տրամադրումը մերժելու հիմքերը եւ կարգը, տրամադրման եւ գործողության ժամկետի երկարաձգման կարգը սահմանում է Կառավարությունը:

13. Առողջապահության բնագավառի բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող այն ուսումնական հաստատությունները, որոնց շրջանավարտների 70 եւ ավելի տոկոսը կենտրոնացված քննությունը հանձնելու եւ դրա արդյունքների հիման վրա անհատական կամ անցումային լիցենզիա չեն ստանում,  զրկվում են  տվյալ տարվա պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ֆինանսավորման հնարավորությունից:

14. Անհատական լիցենզիան եւ անցումային անհատական լիցենզիան տրամադրում է լիազոր մարմինը՝ էլեկտրոնային եղանակով:

15. Անհատական լիցենզիան տրվում է հինգ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ:

16. Սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 3 ամիս առաջ ավագ բուժաշխատողը, դիմում է հաջորդ հինգ տարիների համար անհատական լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու  նպատակով:

17. Անհատական լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է, եթե բուժաշխատողը անցել է ՇՄԶ հավաստագրում եւ առկա չեն վերջինիս անհատական լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ օրենքով սահմանված հիմքեր:

18. Անցումային անհատական լիցենզիան տրվում է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունում ուսում ստանալու ժամանակահատվածի համար:

19. Կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձինք իրավունք ունեն իրականացնելու բժշկական օգնություն եւ սպասարկում՝ միայն լիազոր մարմնի կողմից սահմանված ծավալով:

20. Ռազմաբժշկական ուսումնական հաստատություն կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններ  ավարտած եւ սահմանված կարգով անհատական լիցենզա չստանալու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված ավագ բուժաշխատողին սահմանված կարգով անհատական լիցենզիա կարող է տրամադրվել պահեստազոր արձակվելուց երեք տարի հետո?

21. Անհատական լիցենզիայի եւ անցումային անհատական լիցենզիայի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով եւ չափով:

22. Անցումային անհատական լիցենզիայի եւ անհատական լիցենզիայի տրամադրման, դրանց գործողության կասեցման կամ դադարեցման, անհատական լիցենզիայի գործողության երկարաձգման վերաբերյալ տվյալները մուտքագրվում են բուժաշխատողների ռեգիստր:

Հոդված 32.2. Բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողության կասեցումը

1. Բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը կասեցվում է՝

1) սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում հավաստագրում չանցնելու դեպքում.

2) անձի՝ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

3) սույն օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետի գ. ենթակետով նախատեսված դեպքում.

4) սույն օրենքի 32.1-ին հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի վերացման դեպքում բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը վերականգնվում է լիազոր մարմնի կողմից՝ այն բուժաշխատողի դիմումի հիման վրա, որի անհատական լիցենզիայի գործողությունը կասեցվել էր:

3. Անհատական լիցենզիայի վերականգնման կամ վերականգնումը մերժելու վերաբերյալ լիազոր մարմնի հրամանն ընդունվում է բուժաշխատողի դիմումն ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը վերականգնելը մերժելու մասին լիազոր մարմնի հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով կամ դատական կարգով:

Հոդված 32.3. Բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողության դադարեցումը

1. Բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե՝

1) անձը լիցենզիա է ստացել օրենքի պահանջների խախտմամբ.

2) անձը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով անձն ազատազրկման է դատապարտվել եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) անձը մահացել է, կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի ակտը.

5) անձը ձեռք է բերել  Կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված բժշկական մասնագիտական գործունեությանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

6) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով անհատական լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր անհատական լիցենզիա ստանալու համար դիմել միայն անհատական լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

3. Անհատական լիցենզիայի դադարեցման համար սույն հոդվածի 1-ին մասի 2-6-րդ կետերով սահմանված հիմքերի վերացման դեպքում անձն իրավունք ունի այդ հիմքերի վերացումից հետո դիմել անհատական լիցենզիա ստանալու համար:

Հոդված 32.4. Անցումային անհատական լիցենզիայի գործողության կասեցումը

1. Անցումային անհատական լիցենզիայի գործողությունը կասեցվում է՝

1) մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ մասնագիտական էթիկայի կանոնները խախտելու դեպքում՝ 1 ամիս ժամկետով.

2) անձի՝ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

3)  սույն օրենքի 32.1-ին հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո անցումային անհատական լիցենզիա ստացած անձի դիմումի հիման վրա անցումային անհատական լիցենզիայի գործողությունը վերականգնվում է լիազոր մարմնի կողմից:

3. Անցումային անհատական լիցենզիայի վերականգնման կամ վերականգնումը մերժելու վերաբերյալ լիազոր մարմնի հրամանն ընդունվում է անցումային անհատական լիցենզիա ստացած անձի դիմումն ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Անցումային անհատական լիցենզիայի գործողությունը վերականգնելը մերժելու մասին լիազոր մարմնի հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով կամ դատական կարգով:

Հոդված 32.5. Անցումային անհատական լիցենզիայի գործողության դադարեցումը

1. Անցումային անհատական լիցենզիայի գործողությունը դադարեցվում է՝

1) կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումը դադարեցնելու դեպքում.

2) անձի՝ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

3) եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով անձն ազատազրկման է դատապարտվել եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) եթե անձը մահացել է, կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի ակտը.

5) անձը ձեռք է բերել  Կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված բժշկական մասնագիտական գործունեությանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

6)  օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի վերացման եւ ուսումնական հաստատությունում ուսումը շարունակելու դեպքում անձն իրավունք ունի այդ հիմքերի վերացումից հետո դիմել անցումային անհատական լիցենզիա ստանալու համար:»:

Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետի գ. ենթակետում «բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի լիցենզիան միայն տվյալ բուժաշխատողի մասով՝ մեկ ամիս ժամկետով» բառերը փոխարինել «բուժաշխատողի անհատական լիցենզիան՝ մեկ ամիս ժամկետով» բառերով:

Հոդված 11. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ հոդվածների, 7-րդ հոդվածի 2-րդ մասի, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի փետրվարի 1-ից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 1-ը:

3. Անհատական լիցենզավորման գործընթացի մեկնարկը սկսվում է 2024 թվականի հոկտեմբերի 15-ից՝ լիազոր մարմնի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան:

4. Սույն օրենքով նախատեսված անցումային անհատական լիցենզիա բուժաշխատողները պետք է ստանան մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը, իսկ  անհատական լիցենզիա ստացող ավագ բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ստանան մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը:

5. Ավագ բուժաշխատողների կողմից ձեռք բերված ՇՄԶ հավաստագրերը գործում են մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը՝ անկախ դրանց մեջ նախատեսված ժամկետից:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ