Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-683-19.10.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագիծը նախապատրասվել է 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու եւ «Պաշտպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Ոստիկանության գործառույթների իրականացումը ՆԳ նախարարությանը վերապահելու նպատակով:

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

2022թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում կառավարության կառուցվածքում ձեւավորվեց ՀՀ ներքին գործերի նախարարությունը: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքով ՆԳ նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաեւ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը:

Նշված օրենքով սահմանվել է նաեւ, որ հիշյալ փոփոխություններից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն, որ «Պաշտպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գործառույթն իրականացվում է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության, իսկ նույն մասի 2-րդ կետը՝ Ոստիկանության կողմից, ուստի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթների իրականացման նպատակով լիազոր մարմին սահմանելու համար անհրաժեշտ է «Պաշտպանության մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություն՝ Ոստիկանությանը վերապահված գործառույթները սահմանելով որպես ՆԳՆ կողմից իրականացվելիք գործառույթներ:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջացնելու:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում «Պաշտպանության մասին» 20-րդ հոդվածի 2-րդ մասով Ոստիկանությանը վերապահված գործառույթներ իրականացնող լիազոր մարմին կսահմանվի ՆԳ նախարարությունը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն