Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-684-19.10.2023-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Կարդալ այստեղ


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) կարգավորումների համաձայն ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման մասով Օրենքն ամբողջ ծավալով ուժի մեջ է մտնում սկսած 2024 թվականից: ««Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենքում կիրառվող «հողի հարկ» եւ «գույքահարկ» արտահայտությունները ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված «անշարժ գույքի հարկ» եւ «փոխադրամիջոցների գույքահարկ» արտահայտությունների համապատասխանեցմամբ, սահմանամերձ համայնքներին լրացուցիչ անվտանգային ծախսեր կատարելու նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման հնարավորության ապահովմամբ, համայնքների խոշորացման արդյունքում համահարթեցման դոտացիայի հաշվարկներում կիրառվող համայնքի բարձրադիրության եւ վերջինիս կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնների տեսակարար կշիռների անհրաժեշտ փոփոխությամբ, մասշտաբի ծախսային գործոնի արժեքի հաշվարկման բնակչության թվաքանակի վերադասակարգմամբ, տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի գործակցային փոփոխությամբ, ինչպես նաեւ 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաների չափերը հետագա տարիներին համահարթեցման դոտացիաների հաշվարկներում որպես սահմանաչափ չդիտարկելու հանգամանքով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
 


Այսինքն, համահարթեցման դոտացիայի հաշվարկները պետք է իրականացվեն ոչ միայն ըստ համայնքների բյուջետային ապահովվածության գործակցի («բ» մաս), այլ նաեւ ըստ համայնքների բնակչության քանակի («ա» մաս): Հետեւաբար, այս համատեքստում հարկ է նկատել, որ Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը գործնականում կորցնում է կիրառականությունը:

Բացի այդ, վերջինս իրավական տեսանկյունից ակնհայտ հակասության մեջ է Օրենքի 6-րդ հոդվածում նախանշված կարգավորման հետ: Ուստի, իրավական անհրաժեշտ որոշակիության ապահովման նպատակով առաջարկվում է Օրենքից հանել 18-րդ հոդվածի 5-րդ մասը:
 


Այսինքն, համայնքների խոշորացման արդյունքում համայնքների կազմում մի շարք բնակավայրերի ընդգրկմամբ խախտվում է ՀՀ պետական բյուջեից Օրենքով համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հաշվարկման մեթոդաբանությունը:

Մասնավորապես, կարեւորելով ծովի մակերեւույթից համայնքի ունեցած բարձրադիրության ծախսային գործոնի ազդեցությունը, որի արդյունքում տվյալ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների ծախսային յուրահատկությունները հետեւանք են բնակլիմայական (տեղումների քանակ, ջեռուցման սեզոնի տեւողություն, տարվա ընթացքում բացասական ջերմաստիճանով օրերի քանակ եւ այլն) եւ աշխարհագրական (տրանսպորտային եւ կապի միջոցների հասանելիություն, առողջապահական խնդիրներ եւ այլն) պայմանների՝ համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակցի հաշվարկում համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի 15 տոկոս տեսակարար կշիռը  սահմանվել է 20 տոկոս, իսկ ծովի մակերեւույթից 1700 մ-ից 2000 մ եւ 2000 մ-ից ավել միջակայքերում գտնվող համայնքների բարձրադիրության ծախսային գործոնների արժեքները 1,1-ի եւ 1,25-ի փոխարեն համապատասխանաբար սահմանվել է 1,2 եւ 1,4 (այս ցուցանիշները նախատեսված են եղել դեռեւս Օրենքի մշակման փուլում):

 Բացի այդ հաշվի առնելով համայնքների խոշորացման գործընթացի գրեթե ավարտման հանգամանքը՝ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնի տեսակարար կշիռը 25 տոկոսից սահմանվել է 20 տոկոս, իսկ բնակավայրերի քանակի ծախսային գործոնի արժեքի հաշվարկման բանաձեւում համայնքի կազմում մեկից ավել յուրաքանչյուր բնակավայրի ավելացման դեպքում համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի գործակցի 20 տոկոս ավելացման փոխարեն սահմանվում է 15 տոկոս, հաշվի առնելով այն փաստը, որ համայնքների խոշորացման արդյունքում առավել շատ բնակավայրեր ընդգրկող համայնքների համահարթեցման դոտացիայի հաշվարկման բնակավայրերի քանակի գործակիցն ընդունում է ավելի բարձր արժեք, որն այդ համայնքների համար ավելի շահավետ պայման է: Հետեւաբար,  բնակավայրերի քանակի գործակցի նվազեցման դեպքում մեղմվում է համայնքների ֆինանսական հնարավորությունների միջեւ առկա տարբերությունները:

Մասշտաբի ծախսային գործոնի արժեքի հաշվարկման բնակչության թվաքանակի միջակայքերի փոփոխությունը պայմանավորված է համայնքների խոշորացման արդյունքում համայնքների բնակչության թվաքանակի փոփոխության հետեւանքով վերոնշյալ միջակայքերի անհրաժեշտ վերադասակարգմամբ (օրինակ՝ համայնքների բնակչության թվաքանակի 3500-5000 միջակայքում ընդգրկվում է ընդամենը մեկ համայնք):

Հետեւաբար, համապատասխան փորձագիտական հաշվարկների եւ վերլուծությունների իրականացման արդյունքում համահարթեցման դոտացիաների հաշվարկման առաջարկվող փոփոխություններն ապահովում են բարձրադիրության եւ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի, ինչպես նաեւ մասշտաբի ծախսային գործոնների ակտուալությունը:
 


նույնպես պայմանավորված է համայնքների խոշորացման արդյունքում նախկին շրջկենտրոններից համայնքների ունեցած հեռավորություններով պայմանավորված ծախսերի նվազման հանգամանքով, քանի որ ներկայում նշված ծախսերի իրականացման  անհրաժեշտությունը փոխկապակցվում է մարզկենտրոնների հետ, որի արդյունքում Օրենքի համապատասխան բանաձեւում կատարվել են գործակցային փոփոխություններ: Վերջիններս սահմանվել են փորձագիտական մեթոդով, հաշվի առնելով մայրաքաղաքում, մարզկենտրոններում եւ նախկին շրջկենտրոններում գտնվող պետական կառավարման մարմինների հետ ՏԻՄ-երի առնչման պարբերականությունը:
 

3. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծի հիմնական նպատակն է՝ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի ամբողջ ծավալով կիրառման ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ համայնքների խոշորացման արդյունքում համահարթեցման դոտացիաների հաշվարկման մեխանիզմների  ակտուալության ապահովումը: Մասնավորապես, անհրաժեշտ իրավական որոշակիության ապահովման նպատակով առաջարկվում է անցումային դրույթներից հանել համահարթեցման դոտացիաների հաշվարկման համար 2016 թվականին համայնքներին հատկացված դոտացիաները 2024 թվականի եւ հաջորդ տարիների հաշվարկներում որպես սահմանչափ  դիտարկելու կարգավորումը:

Նախագիծը չի նախատեսում ֆինանսական համահարթեցման բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության փոփոխություններ: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է համայնքների ֆինանսական համահարթեցմանը եւ համաչափ սոցիալ-տնտեսական զարգացմանը:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

5. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ որոշման՝ տարածքային կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը վերաբերող 6.6-րդ կետից:

 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն