Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-685-20.10.2023-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի /այսուհետեւ՝ Օրենք/ 5-րդ հոդվածի 18-րդ մասում «քաղաքացու՝ կենսաչափական տվյալներ չպարունակող այլ անձնագիր» բառերից հետո լրացնել «՝ մինչեւ նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդնումն ու գործարկումը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել, իսկ 3.1-րդ մասում «2024 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդնումն ու գործարկումը» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: