Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ` «Օրենք») 1-ին հոդվածի 1-ի մասը լրացնել նոր 6)-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
1. «6) նպաստել տեսալսողական ոլորտում վարկանիշային չափումների զարգացմանը եւ չափման գործընթացին:»
2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
3. Օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասը լրացնել 6-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«6) Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ Կոմիտեի վրա:»
4. Օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասն ավելացնել նոր 29-րդ եւ 30-րդ ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.
1. «29) Տեսալսողական մեդիայի չափումներ՝ (այսուհետ՝ չափումներ) էլեկտրոնային գրանցման համակարգի միջոցով՝ փիփլմետրիկ (մարդաչափեր) սարքավորումներով առանձին տեսալսողական հաղորդումների եւ տեսալսողական ծրագրերի վարկանիշների բացահայտման կապակցությամբ իրականացվող գործունեություն»:
2. 30) Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ Կոմիտե՝ (այսուհետ՝ Կոմիտե) անդամության վրա հիմնված ինքնակարգավորվող ոչ առեւտրային կազմակերպություն (ԻԿԿ), որի իրավունքները, պարտականությունները եւ գործունեության առանձնահատկությունները սահմանվում է սույն օրենքով եւ իր կանոնադրությամբ:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 3.1
ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՉԱՓՈՒՄՆԵՐԸ
Հոդված 14.1. Տեսալսողական մեդիայի վարկանիշային չափումները եւ սկզբունքները
1. Տեսալսողական մեդիայի ոլորտում վարկանիշի ձեւավորումը, ինչպես նաեւ տեսալսողական մեդիայի ոլորտի գովազդային ծառայությունների շուկայում գնագոյացումն իրականացվում է հեռարձակողների, առանձին տեսալսողական հաղորդումների եւ տեսալսողական ծրագրերի Չափումների միջոցով:
2. Չափումներն իրականացվում են օրինականության, անկողմնակալության, անկախության, վստահելիության, արհեստավարժության, հետազոտությունների անընդմեջության եւ Չափումների ոլորտում ընդունելի այլ սկզբունքների հիման վրա:
3. Չափումների արդյունքները ենթակա չեն հրապարակման, եթե համապատասխան հեռարձակողն այդ մասով գրավոր պահանջ է ներկայացնում Չափումներ իրականացնող անձին: Հեռարձակողի կողմից համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո այդ մասով Չափումների արդյունքները տրամադրվում են բացառապես կարգավորող մարմնին, ով դրանք կարող է օգտագործել օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:
Հոդված 14.2. Չափումներ իրականացնողները
1. Չափումներն իրականացնում են Կոմիտեի կողմից ընտրված եւ վերահսկվող առեւտրային կազմակերպությունները:
2. Կոմիտեի կողմից Չափումներ իրականցնող անձինք ընտրվում են առնվազն 5 տարի ժամկետով:
3. Չափումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները՝ ըստ չափումների ենթակա նպատակի, դրանց ընտրության ընթացակարգը, գործառույթները եւ վերջիններիս հետ կնքվող Չափումների պայմանագրի պայմանները սահմանում է Կոմիտեն:
4. Սույն հոդվածի 1-ին մասով եւ Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված կամ չվերահսկվող կազմակերպությունների իրականացրած Չափումների արդյունքերը հիմք չեն հեռարձակողների վարկանիշների ձեւավորման համար:
Հոդված 14.3. Չափումների իրականացումը մինչեւ 2024թ. հունվարի 1-ը
1. Մինչեւ 2024թ. հունվարի 1-ը չափումներ կարող են իրականացնել Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված ՀՀ ռեղիդենտ իրավաբանական անձինք պայմանով, որ այդ մասին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում կամ Չափումներն իրականացնելուն նախորդող առնվազն հինգերորդ օրը պետք է ծանուցեն Կարգավորող մարմնին, իսկ Կոմիտեի ստեղծվելուց հետո Կոմիտեին: Սույն մասում նշված ծանուցումը պետք է պարունակի առնվազն հետեւյալ տվյալները՝ չափումներ իրականացնող անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն:
2. Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված անձանց կողմից մինչեւ 2024թ. հունվարի 1-ը հեռուստալսարանի չափումներ կատարելու մասով կարգավորող մարմինը կարող է սահմանել, փոփոխել կամ չեղարկել չափանիշներ (ստանդարտներ)՝ հեռուստալսարանի չափումներ իրականացնելու համար եւ վերահսկողություն իրականացնել իր կողմից սահմանված չափանիշների (ստանդարտներ) պահպանման նկատմամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերահսկողության շրջանակներում Կարգավորող մարմինը կարող է հեռուստալսարանի չափումներն իրականացնող անձանցից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր կամ այլ նյութեր՝ սահմանելով դրանք ներկայացնելու ժամկետները եւ (կամ) ձեւաչափերը:
4. Մինչեւ 2024թ. հունվարի 1-ը չափումներ իրականացնող անձինք, ինչպես նաեւ ցանկացած այլ անձ, ով չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ փոխանցում կամ որեւէ կերպ օգտագործում է երրորդ անձանց հետ հարաբերություններում մինչեւ դրանց փոխանցումը եւ (կամ) օգտագործումը, պետք է այդ անձանցից ստացված գրավոր հավաստումների բնօրինակները ներկայացնի կարգավորող պետական մարմին: Սույն մասում նշված գրավոր հավաստման մեջ առնվազն պետք է նշված լինեն, որ
1) Չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ չի կարող հանդիսանալ օբյեկտիվ տվյալ:
2) Տեղեկատվություն առ այն, որ գրավոր հավաստումը ներկայացնող անձը ծանոթացել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուն նախորդող երկու տարվա ընթացքում համապատասխան անձի չափումների մասով իրականացված աուդիտի, ստուգումների եւ ցանկացած այլ ուսումնասիրությունների արդյունքներին, որոնք կասկածի տակ են դնում տվյալ անձի կողմից չափումների արժանահավատությունը՝ դրանց առկայության դեպքում գրավոր հավաստմանը կցելով համապատասխան աուդիտի, ստուգումների եւ ցանկացած այլ ուսումնասիրությունների ամբողջական արդյունքները (եզրակացություններ):
3) Սույն մասում նշված աուդիտի, ստուգումների եւ ցանկացած այլ ուսումնասիրությունների արդյունքները համապատասխան չափումներ իրականացնող անձինք եւ ցանկացած այլ անձ, ով չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ փոխանցում կամ որեւէ կերպ օգտագործում է երրորդ անձանց հետ հարաբերություններում, պարտավոր է տրամադրել գրավոր հավաստումը ստորագրող անձին:
5. Մինչեւ 2024թ. հունվարի 1-ը չափումներ իրականացնող անձինք, ինչպես նաեւ ցանկացած այլ անձ, ով չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ տարածում է դրանց տարածմանը զուգահեռ, պետք է համաժամանակյա նույն եղանակով ծանուցի երրորդ անձանց առնվազն հետեւյալի մասին.
1) Չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ չի կարող հանդիսանալ օբյեկտիվ տվյալ:
2) Տեղեկատվություն սույն օրենքն ուժի մեջ մտնելուն նախորդող երկու տարվա ընթացքում համապատասխան անձի մոտ չափումների մասով իրականացված աուդիտի, ստուգումների եւ ցանկացած այլ ուսումնասիրությունների արդյունքների մասին, որոնք կասկածի տակ են դնում տվյալ անձի կողմից չափումների արժանահավատությունը՝ կցելով համապատասխան աուդիտի, ստուգումների եւ ցանկացած այլ ուսումնասիրությունների ամբողջական արդյունքները (եզրակացություններ) դրանց առկայության դեպքում:
Հոդված 14.4. Կոմիտեն, դրա ձեւավորումն ու մասնակիցների լիազորությունների դադարումը
1. Կոմիտեն իրականացնում է հետեւյալ հիմնական գործառույթները.
1) սահմանում է չափումների չափանիշները,
2) մրցութային կարգով, որոշակի ժամկետով ընտրում է համապատասխան չափումներ իրականացնող կազմակերպությանը.
3) վերահսկողություն է իրականացնում չափում անցկացնող կազմակերպության չափումների կատարման նկատմամբ.
4) սահմանում է չափումներ իրականացնող անձանց ընտրության եւ մրցույթի կազմակերպման կարգը,
5) սահմանում է չափումների գործընթացը կասեցնելու, դադարեցնելու, վերահսկողություն իրականացնելու կարգը:
6) իրականացնում է օրենքով չարգելված այլ գործառույթներ, որոնք միտված են չափումների գործընթացի բնականոն գործունեությանը եւ կատարելագործմանը:
2. Կոմիտեն համարվում է ձեւավորված, եթե ապահովվել է հանրային մուլտիպլեքսով հեռարձակողների կազմում հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում ունեցող Հեռարձակողների առնվազն կեսից ավելի մասնակցությունը: Կոմիտեին կարող են անդամակցել նաեւ Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված այլ անձինք:
3. Կոմիտեի հիմնադիր ժողովի մասնակիցներ կարող են լինել հանրային մուլտիպլեքսի հեռարձակողների կազմում հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում ունեցող հեռարձակողները:
4. Հիմնադիր ժողովում ներառված հարցերը հաստատվում են մասնակիցների պարզ մեծամասնությամբ:
5. Կոմիտեն չի կարող ստեղծվել, իսկ ստեղծված լինելու դեպքում գործունեությունը օրենքի ուժով ժամանակավորապես դադարեցվում է, եթե դրան չեն անդամակցում հան՟րային մուլտիպլեքսով հեռարձակվող հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում ունե՟ցող Հեռարձակողների առնվազն կեսից ավելին:
6. Կոմիտեին անդամակցող անձինք՝ իրենց անդամակցության ժամանակահատ՟վածում պարտավորվում են օգտվել սույն օրենքի 14.2-րդ հոդվածի դրույթներով սահմանված կազմակերպությունների կատարած չափումների տվյալներից եւ ծառայություններից Կոմի՟տեի կողմից սահմանված նվազագույն պայմաններով:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված տվյալներից ու ծառայություններից չօգտվելու դեպքում՝ տվյալ կազմակերպությունը (կամ անձը) պարտավորվում է չօգտված ծառայության արժեքի չափով անհատույց վճարում իրականացնել Կոմիտեին, որի հաշվարկ՟ման կարգը սահմանվում է Կոմիտեի կողմից:
8. Կոմիտեի մասնակիցների անդամությունը դադարեցնելու դեպքերը սահմանում է Կոմիտեն:
9. Կոմիտեն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Կոմիտեի պետական գրանցումն իրականացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Կոմիտեի գրանցման համար, բացի օրենքով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաեւ տեղեկություններ նրա անդամների մասին: Կոմիտեի անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը եւ «ԻԿԿ» հապավումը:»
Հոդված 14.5. Կոմիտեի կառավարման մարմինները
1. Կոմիտեի կառավարման բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որը կազմակերպության ղեկավարումն իրականացնում է տարեկան եւ արտահերթ ժողովների գումարման միջոցով:
2. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`
1) Կոմիտեի կանոնադրության հաստատումը.
2) Կոմիտեի դիտորդ խորհրդի (առկայության դեպքում), վերահսկիչ ծառայության (առկայության դեպքում) անդամների եւ ղեկավարի ընտրությունը, նրանց գործառույթների սահմանումը, լիազորությունների դադարեցումը.
3) Կոմիտեի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը (հաշվետվություններին ներկայացվող պահանջները սահմանվում են Ընդհանուր ժողովի կողմից)
4) Չափումներ իրականացնող անձանց ընտրության ժամկետների որոշումը, գործունեության կասեցումը, դադարեցումը.
5) Կոմիտեի անդամավճարի չափը եւ այն վճարելու կարգը սահմանելը.
6) գործադիր մարմին ընտրելը.
7) Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:
3. Գործադիր մարմնի եւ այլ մարմինների գործառույթները, գործունեության կարգը սահմանվում են կազմակերպության կանոնադրությամբ: Կոմիտեի կանոնադրությամբ կարող են սահմանվել սույն օրենքում չնշված այլ կառավարման մարմիններ եւս:
Հոդված 4. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել 6.1, 6.2, 6.3 եւ 6.4 մասերով հետեւյալ բովանդակությամբ.
1. 6.1 Օրենքի 14.3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին (ստանդարտներ) չհամապատասխանելու դեպքում համապատասխան անձի իրականացրած չափումների արդյունքներն օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում չափումներն իրականացնող անձի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով: Ընդ որում, եթե համապատասխան չափումներն իրականացնող անձի կողմից չեն ներկայացվում իրենից պահանջվող 14.3-րդ հոդվածի 3-րդ մասում նշած անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը կամ այլ նյութերը, կամ ներկայացվում են ոչ պատշաճ (սխալ, թերի, կարգավորող պետական մարմնի կողմից սահմանված ժամկետից ուշ կամ վերջինիս կողմից սահմանված ձեւաչափից տարբերվող ձեւով), ապա համարվում է, որ համապատասխան չափումները չեն համապատասխանում Օրենքի 14.3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին (ստանդարտներ):
2. 6.2 Օրենքի 14.3-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված գրավոր հավաստումը չներկայացնելու (այդ թվում նաեւ, երբ ներկայացված հավաստումը չի պարունակում սահմանված բովանդակության որեւէ մաս կամ անհրաժեշտ կից փաստաթղթեր) դեպքում յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում համապատասխան չափումներ իրականացնող անձանց, ինչպես նաեւ ցանկացած այլ անձանց համար, ով չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ փոխանցում կամ որեւէ կերպ օգտագործում է երրորդ անձանց հետ հարաբերություններում, սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Ընդ որում սույն մասով նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառվում է միայն այն դեպքում, երբ անձը չի ներկայացնում իր հետ անմիջականորեն հարաբերությունների մեջ մտած անձանցից ստացված գրավոր հավաստումները:
3. 6.3 Օրենքի 14.3-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված չափումների մասով իրականացված աուդիտի, ստուգումների եւ ցանկացած այլ ուսումնասիրությունների արդյունքները համապատասխան անձանց չտրամադրելու (այդ թվում նաեւ սահմանված ժամկետում չտրամադրել կամ ոչ ամբողջական տրամադրելը) դեպքում յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում այն տրամադրելու պարտավորություն ունեցող անձանց համար սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
4. 6.4 Օրենքի 14.3-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված ծանուցումը չիրականացնելու կամ ոչ պատշաճ իրականացնելու դեպքում յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում այդպիսի ծանուցում իրականացնելու պարտավորություն ունեցող անձանց համար սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով»:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը.
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների վարկանիշավորման եւ հեռուստալսարանի պահանջարկի ու նախընտրությունների ուսումնասիրություն համակարգի ներդման միտումներով: Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է սահմանել հեռուստալսարանի չափման գործիքակազմ, ստեղծել հեռուստատեսային ինդուստրիայի կոմիտե եւ չափելի դարձնել գովազդային շուկային գնագոյացման սանդղակը:
2. Խնդիրները եւ կարգավորման նպատակը.
Ներկայիս գործող օրենսդրությամբ նախատեսված չէ Հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների հեռուստալսարանի ուսումնասիրությունը մեխանիզ եւ գործիքակազմ: Սակայն հեռաձակողների եւ հատկապես գովազդային շուկայի շահառուների համար այդ տեղեկատվությունը ունի հիմնարար նշանակություն եւ յուրաքանչյուրը առաջնորդվում է քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված գործունեության հնարավորություններով եւ ծառայութունների միջոցով հարցին տալիս մասնակի ու տեղային լուծումներ: Ըստ էության, հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների հեռուստալսարանի ուսումնասիրության հարցը թողնվել է առաջարկի եւ պահանջարկի տիրույթում՝ հաշվի չառնելով Հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների հեռուստալսարանի ուսումնասիրության ծառայությունների առանձնահատկությունները, նման ծառայությունների շուկայի վիճակագրության պատկերը, այս բնագավառում միջազգային փորձի նախադեպերը եւ այլն:
Օրենսդրական նախաձեռնության համար հիմք են հանդիսացել տարածաշրջանի երկրների, ետխորհրդային նմանատիպ երկրների, ԵՏՄ, ԵՄ անդամ երկրների կարգավորումներն ու փորձը, որոնցի առավել հաջողված են զարգացում են արձանագրել Ֆրանսիան, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն: Առաջարկվող մոդելը ներկայումս օրենսդրորեն ներդրվում է նաեւ Ռուսաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ ետխորհրդային մի շարք պետություններում:
Վերոնշյալ ուսումնասիրություններից ելնելով Հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների հեռուստալսարանի ուսումնասիրության իրավական կարգավորումները կարելի է բաժանելի մի քանի խմբերի.
- Պետության ակտիվ մասնակցությամբ հեռուստալսարանի ուսումնասիրություն. վերջինիս ծայրահեղական դրսեւորումն այն է, երբ պետությունն է անմիջականորեն ԶԼՄ-ների հեռուստալսարանի չափումներն իրականացնում, իսկ չափավոր դրսեւորումը, երբ պետությունը այդ գործառույթը պատվիրակում է առանձին մասնագիտացված կազմակերպությունների: Այս խմբի երկրներում օրենսդրորեն սահմանվում են կարգավորումներ առ այն, որ պետությունն ունի մոնոպոլ իշխանություն նշված ծառայությունների մատուցման կամ դրանք մատուցող ընկերություններին ընտրելու եւ վերահսկելու գծով:
- Պետության պասիվ մասնակցությամբ հեռուստալսարանի ուսումնասիրություն. երբ պետությունը նորմատիվ իրավական ակտեր ընդունելու միջոցով սահմանում է, թե ինչպես պետք է իրականացվեն ԶԼՄ-ների լսարանի ուսումնասիրություններ, ի՞նչ եղանակներով պետք է իրականացվեն այդ ուսումնասիրություններն իրականացնող կազմակերպությունների ընտրությունն ու վերահսկողությունը: Ընդ որում այս խմբին պատկանող երկրներում որպես կանոն գործում են խոշոր գովազդատուներից, գովազդային գործակալություններից, ԶԼՄ-ներից բաղկացած ինդուստրիալ կոմիտեներ, ովքեր ընտրում են հեռուստալսարանի ուսումնասիրությունն իրականացնող կազմակերպություններին եւ վերահսկում նրանց գործունեությունը, սահմանում հեռուստալսարանի ուսումնասիրության ստանդարտները եւ այլն:
- Հեռուստալսարանի ուսումնասիրության գծով պետության մասնակցության եւ անմիջական իրավական կարգավորման բացակայություն: Այս խմբի մեջ մտնող երկրներում, որպես կանոն, չեն կարեւորվում հեռուստալսարանի չափումների արդյունքները (այս ծառայությունները զարգացած չեն տվյալ երկրներում): Օրինակ՝ նմանատիպ մոտեցում գոյություն ուներ հեռուստալսարանի չափումների վաղ ժամանակաշրջանում, երբ չափումներն անում էին առանձին հեռուստաընկերություններ բացառապես սեփական կարիքների համար:
Հեռուստալսարանի ուսումնասիրության եւ դրանց չափումների կարգավորման բացակայությունը առաջացնում են հետեւյալ հիմնական խնդիրները.
Օրենքի նախագծում առաջարկվում է լրացնել «Հեռուստալսարանի չափումները» վերնագրով նոր 3.1-րդ գլուխ, որով կկարգավորվեն կարգավորումներ հեռուստալսարանի ուսումնասիրության եւ չափումների գործընթացները եւ կսահմանվեն իրականացնողներ: Առաջարկի հիմքում նախատեսված կարգավորման մշակվել են հետեւյալ հիմնարար հիմնախնդիրները կարգավորելու միտումով.
1) Հեռուստալսարանի ուսումնասիրություններն ու չափումներն իրականացվում են հատուկ մասնագիտացված կառույցների միջոցով՝ ուսումնասիրությունների անընդհատության, ստանդարտների, մեթոդների միասնականության, հավաստիության եւ առաջավոր երկրներում ընդունված այլ սկզբունքներով.
Ներկայումս Հայաստանում գործող հեռուստալսարանի ուսումնասիրության եւ չափման ծառայություններ կարող է մատուցել ցանկացած կազմակերպություն՝ իր սահմանած սկզբունքներով ու գործիքակազմով, իսկ գովազդային շուկայում մատուցվող ծառայությունների արժեքները, գովազդի արդյունավետությունը, ճշգրիտ թիրախավորումը ի սկզբանե դուրս է վերահսկելիությունից, սահմանված չափանիշների բացակայության պայմաններում կատարվում է չհիմնավորված տվյալաներով եւ ցուցանիշներով: Նման համակարգը նվազեցնում է գովազդակրի գրավչությունը տեղական եւ միջազգային գովազգատուների համար, ինչպես նաեւ դառնում ռիսկային՝ միջազգային կազմակերպությունների գովազների տարածման ու ներդրումներ կատարելու հետաքրքրվածության տեսանկյունից
Խաթարվում է նաեւ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ մամուլի սկզբունքը, քանի որ հեռուստաընկերություններն ըստ արժանվույնի հատուցում չեն ստանում մատուցված ծառայությունների դիմաց: Առաջարկվող լրացումը նախ՝ կարող է հնարավոր միջավայր ստեղծել հեռուստալսարանի ուսումնասիրություններ եւ չափումներ իրականացնողների համար, եւ բարձրացնել նմանատիպ ծառայությունների մատուցման գրավչությունը, երկրորդ՝ այդ ծառայությունները կարող են նպաստել եւ բարձրացնել գովազդատուների, գովազդ արտադրողների եւ հեռարձակողների գործունեության արդյունավետությունը:
2) Օգտվելով տեսալսողական մեդիայի շուկայում հեռուստալսարանի չափումներ իրականացնող կառուցակարգերի նախադեպերից, սահմանել հեռուստալսարանի չափումների հիմքերը, լսարանի գնահատման եւ վերահսկելիության սկզբունքները: Դրանց ապահովման նպատակով ձեւավորել բազմակողմ ընդգրկվածությամբ մեկ կառույց՝ Ինդուստրիալ կոմիտա, որը ընդունելի կլինի առնվազն անդամագրվածների շրջանում: Կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել խոշոր գովազդատուներ, գովազդ արտադրողներ (գործակալություններ) եւ տեսալսողական հեռարձակում իրականացնող կազմակերպություններ:
Նաշատեսվում է Ինդուստրիալ կոմիտեի միջոցով կանոնակարգել հետեւյալ հիմնական գործառույթները.
- Մրցութային կարգով որոշակի ժամանակահատվածի համար ընտրել տվյալ պահին շուկային անհրաժեշտ չափող կազմակերպություն.
- Սահմանել այն չափանիշները, որոնցով պետք է ղեկավարվի չափումներ իրականացնող կազմակերպությունը,
- Վերահսկողություն իրականացնել չափող կազմակերպության գործունեության նկատմամբ:
3. Ակնկալվող արդյունքը.
Օրենքի նախագծի ընդունման դեպքում տեսալողական մեդիայի ոլորտում ակնկալվում է հետեւյալ արդյունքները.