1) 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետում «վճիռը» բառից հետո լրացնել «, լրացուցիչ վճիռը» բառերը:
2) 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ. հայցադիմումի ընդունումը մերժելու, գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումը, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման եւ հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու եւ կատարման թույլատրելու, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, կատարողական թերթ ստանալու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները.»:
Հոդված 2. Oրենսգրքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 17. Դատական վարույթի հրապարակայնությունը
1. Դատարանում գործը քննվում է դռնբաց դատական նիստում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ՝ առեւտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատական վարույթը կամ դրա մի մասը կարող է անցկացնել դռնփակ:
3. Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու հարցը լուծվում է դռնփակության պայմաններում:
4. Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու մասին դատարանը կայացնում է որոշում:
5. Դռնփակ դատական նիստում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ: Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական նիստին իրավունք ունեն ներկա լինելու դատական նիստերի քարտուղարը, գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, դատական կարգադրիչները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վկան, փորձագետը, մասնագետը եւ թարգմանիչը: Նշված անձինք դատարանի կողմից ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու եւ սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:
6. Դռնփակ դատական նիստում տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառումն արգելվում է:
7. Դատարանի՝ եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաեւ այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
8. Դատական վարույթը կամ դրա մասը դռնփակ անցկացնելու դեպքում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է եզրափակիչ դատական ակտի եզրափակիչ մասը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք: Եզրափակիչ դատական ակտի՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող եզրափակիչ մասը հրապարակվում է դռնփակ նիստում:
9. Դատական վարույթը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ դռնփակ անցկացնելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է դռնփակ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ որոշում է կայացնում գործի քննությունը դռնբաց իրականացնելու վերաբերյալ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Ընդդատության եւ ենթակայության մասին վեճերը
1. Գործն ըստ տարածքային ընդդատության կամ սնանկության դատարանից ըստ ենթակայության ստացած դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը կամ ենթակայությանը:
2. Դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում վարչական դատարանից վերահասցեագրված հայցադիմումը վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը:
3. Հակակոռուպցիոն դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում դատարանից ըստ ենթակայության ստացած գործը վարույթ ընդունելու կամ այն Վճռաբեկ դատարանին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը: Դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում հակակոռուպցիոն դատարանից ըստ ենթակայության ստացած գործը վարույթ. ընդունելու կամ այն Վճռաբեկ դատարանին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը:
4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերում, դատավորը ենթակայության հարցի որոշման համար գործը Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին կայացված որոշումը ուղարկում է գործին մասնակցող անձանց, ովքեր այն ստանալու պահից եռօրյա ժամկետում կարող են գործի ենթակայության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել Վճռաբեկ դատարան:
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում է գործի ընդդատությունը կամ ենթակայությունը:
6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ Վճռաբեկ դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատների նախագահները, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում՝ Վճռաբեկ դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ հակակոռուպցիոն պալատների նախագահները գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից տասնօրյա ժամկետում որոշում են գործի ենթակայությունը:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշումն ընդունելու համար Վճռաբեկ դատարանի նախագահը հրավիրվում է նիստ՝ իր, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ համապատասխանաբար վարչական կամ հակակոռուպցիոն պալատի նախագահների մասնակցությամբ, որն իրավազոր է, եթե դրան մասնակցում են նիստին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշումն ընդունվում է նիստին ներկա անձանց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկելիս ձեռնպահ մնալ չի թույլատրվում: Որոշմանը կողմ քվեարկած դատավորների մեծամասնությունը կազմում է որոշման նախագիծը:
9. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշված դատարանը համարվում է իրավասու դատարան:»
Հոդված 4 . Օրենսգրքի 27-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, վճռաբեկ բողոքը վերադարձնելու, վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հարցը լուծվում է նիստին ներկա դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, իսկ վճռաբեկ բողոքը քննվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:».
2) 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«11. Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հրապարակումից հետո յոթնօրյա ժամկետում:»:
Հոդված 5. Օրենսգրքի 29-րդ հոդվածում՝՝
1) 7-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Գործի քննությունը կարող է ընդհատվել, իսկ դատական նիստի ընթացքում ինքնաբացարկ կամ բացարկ հայտնելու դեպքում նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան երեք օրով:»:
2) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Դատավորն ինքնաբացարկի կամ բացարկի հարցը քննելու արդյունքով կայացնում է որոշում, որում շարադրվում են ինքնաբացարկի կամ բացարկի հիմքերը: Դատարանի որոշումը հանձնվում կամ ուղարկվում է գործին մասնակցող անձանց ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն:»:
Հոդված 6. Օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-րդ եւ 1.2-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցադիմումը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, հայցադիմումի ընդունումը մերժվում է կամ հայցադիմումը վերադարձվում է հայցադիմումին վերաբերող սույն Օրենսգրքով նախատեսված կարգով:»:
«1.2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցադիմումը առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ,
եթե՝
1) պահանջը ներկայացվել է վեճի առարկայի նկատմամբ,
2) հայցի եւ գործով քննվող պահանջների համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ եւ արդյունավետ լուծումը:»:
Հոդված 7 . Օրենսգրքի 38-րդ հոդվածում.
1) 3-րդ մասի առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Եթե հասցեատիրոջը ուղարկված ծանուցումը վերադարձվում է դատարան կամ որեւէ այլ պատճառով հասցեատերը այն չի ստանում, ապա ծանուցումը իրականացվում է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի սահմանված կարգով:».
2) լրացնել նոր 7.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«7.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ծանուցված անձինք իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ եւ պատճեններ, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի նյութերը պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք:»:
Հոդված 8. Օրենսգրքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 39. Դիմողը եւ դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք
1. Դիմողն այն անձն է, որը ներկայացրել է սույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:
2. Դիմումի քննության ելքով շահագրգռված անձը այն անձն է, որի իրավունքների եւ պարտականությունների վրա կարող է անխուսափելիորեն ազդել եզրափակիչ դատական ակտը:
3. Առաջին ատյանի դատարանը մինչեւ դատաքննության ավարտը դիմողի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կարող է ներգրավել կամ գործին մասնակցող անձանց կազմից հանել դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձանց:»:
Հոդված 9 . Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասում «կողմն» բառը փոխարինել «գործին մասնակցող անձն» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասում «նախատեսված» բառերից հետո լրացնել «եւ օրենքով սահմանված այլ» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասում «եւ այլն)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, եթե նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ» բառերը:
Հոդված 12. Օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել նոր 4.1-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4.1. Դատական ծանուցագիրը հեռախոսակապի կամ էլեկտրոնային հարթակով (ինտերնետային կայքով, էլեկտրոնային հավելվածով կամ համանման այլ միջոցներով) ուղարկելը կամ այդ մասին հաղորդելը հնարավոր է, եթե կողմն ինքն է դատարանին այդ նպատակով տրամադրել իր հեռախոսահամարը: Այդ դեպքում նշված հեռախոսահամարին ուղարկված կամ հաղորդած ցանկացած տեղեկություն համարվում է ընդունված կամ ստացված հասցեատիրոջ կողմից: Հեռախոսակապի միջոցով իրականացված ծանուցումը պատշաճ է համարվում, եթե առկա է դատական ծանուցագրի հաղորդագրությունն ուղարկելու եւ այն հասցեատիրոջ կողմից ստացվելու փաստը հաստատելու հնարավորություն, իսկ հեռախոսային խոսակցության դեպքում՝ դրա բովանդակության մասին ձայնագրություն: Ծանուցման նման եղանակի կիրառման մասին վկայող նյութերը կցվում են գործին»:
Հոդված 13. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «հայց ներկայացնելու համար» բառերը:
Հոդված 14 . Օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասում «հանգամանքները» բառից հետո լրացնել «եւ լուծել պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու հարցը» բառերը:
Հոդված 15. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում՝ գրավոր միջնորդության տեսքով: Նման պահանջից հրաժարվելու կամ այդ կարգը չպահպանելու դեպքում դատական ծախսերի հատուցման հարցը համարվում է լուծված:»:
Հոդված 16. Օրենսգրքի 109-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«8. Ներկայացված առանձին հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում, եթե դատարանն այդ մասով առանձնացնում է գործի վարույթը եւ առանձնացված մասով կայացնում է հայցը մերժելու մասին վճիռ, ապա նշված վճռում դատարանը նշում է կատարում դատական ծախսերի հարցին վերսկսված մասով կայացվելիք եզրափակիչ դատական ակտով անդրադառնալու մասին:»:
Հոդված 17. Օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասում «անդրադառնում են» բառերը փոխարինել «իրավունք ունեն անդրադառնալ» բառերով:
Հոդված 18. Օրենսգրքի 118-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «Առաջին ատյանի դատարանը» բառերը փոխարինել «Դատարանը» բառով,
2) լրացնել նոր 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Դատարանը բացառիկ դեպքերում որոշմամբ կարող է իր նախաձեռնությամբ ոչ ավելի, քան երեք օրով երկարաձգել միջնորդության քննության եւ լուծման, առանձին դատավարական գործողության կատարման դատավարական ժամկետը:»:
Հոդված 19. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին նախադասության «վերադարձնելու հիմքերը» բառերից հետո լրացնել «իսկ սույն Օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվերապահ բեկանման հիմքերից որեւէ մեկով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքերում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու հիմքերը» բառերով:
Հոդված 20. Օրենսգրքի 127-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 10-րդ կետում «հոդվածի 3-րդ մասով» բառերը փոխարինել «հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով» բառերով:
2) 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձը հայցադիմումը ներկայացրել է սույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին, 1.1-րդ եւ 1.2-րդ մասերով սահմանված պահանջների խախտմամբ.»:
3) 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Կրկին ներկայացված հայցադիմումում նույն խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ խախտումները վերացնելու հնարավորությունից հայցվորը զրկված էր իր կամքից անկախ պատճառներով:»:
4) 5-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Եթե հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկված լինելու պայմաններում հայցադիմումը կրկին ներկայացվել է դատարան, ապա առաջին ատյանի դատարանը կրկին ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցի վերաբերյալ որոշում է կայացնում վերաքննիչ դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ դատական ակտ կայացնելուց հետո:»:
5) 6-րդ մասի 1-ին նախադասության «մերժելու հիմքերը» բառերից հետո լրացնել «, իսկ սույն Օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվերապահ բեկանման հիմքերից որեւէ մեկով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվելու դեպքերում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու հիմքերը» բառերով:
Հոդված 21. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասում «գործին մասնակցող անձի միջնորդությամբ» բառերից հետո լրացնել «կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր նախաձեռնությամբ» բառերով:
Հոդված 22. Օրենսգրքի 130-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելուց հետո ներկայացվելու եւ դատարանի կողմից բավարարվելու դեպքում՝ հայցի ապահովման միջոց կիրառելու կամ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատարանի որոշումը ուղարկվում է պատասխանողին եւ գործին մասնակցող այլ անձանց հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարելուց հետո՝ եռօրյա ժամկետում:»:
Հոդված 23 . Օրենսգրքի 134-րդ հոդվածում 2-րդ մասի 1-ին կետում «բացակայում են» բառերից հետո լրացնել «կամ վերացել են» բառերը,
Հոդված 24. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հայցագնի չափով գույքի վրա արգելանք դնելու մասին հայցի ապահովման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կայացնում է հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին որոշում՝ հակընդդեմ ապահովման չվճարված գումարի չափով:»:
Հոդված 25. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասը «իրենից անկախ պատճառներով» բառերից հետո լրացնել «կամ հակընդդեմ հայց չի ներկայացվել ընտանեկան գործերով վարույթի ընթացքում» բառերը:
Հոդված 26. Օրենսգրքի 152-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասում՝
ա. «սույն Օրենսգրքի» բառերը փոխարինել «Սույն հոդվածի» բառերով.
բ. «չի քննարկվում» բառերից հետո լրացնել «, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:»:
2) 6-րդ մասում՝
ա. «արգելվում է» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն Օրենսգրքի 170-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը:
բ. 2-րդ նախադասությունում «հիմքով» բառից առաջ լրացնել «փաստական» բառը.
գ. երկրորդ նախադասության «չի քննարկվում» բառերից հետո լրացնել «, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:»:
Հոդված 27. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Տուգանք կիրառելիս կամ գործին մասնակցող անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելիս արտահայտվելու իրավունք չտրամադրելը դատարանը պետք է հնարավորության դեպքում պատճառաբանի այդ անձի ներկայությամբ կամ այդ անձի բացակայությամբ:»:
Հոդված 28. Օրենսգրքի 156-րդ հոդվածը 1-ին մասի՝
1) 6-րդ կետում «պատասխանողը» բառը փոխարինել «գործին մասնակցող անձը» բառերով.
2) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10) առաջին ատյանի դատարանը որոշել է գործի քննությանը ներգրավել գործին մասնակցող նոր անձի կամ սույն Օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ծանուցել որեւէ անձի.».
3) 11-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Նման պայմաններում գործի քննությունը հետաձգելու գործողությունը կարող է կատարվել դատական նիստից դուրս»:
4) 14-րդ կետում «դեպքում» բառը փոխարինել «կամ սույն Օրենսգրքով սահմանված դատավարական գործողությունները կատարելու անհրաժեշտության դեպքերում» բառերով:
Հոդված 29. Օրենսգրքի 157-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետում «ակտ կայացնելը» բառերը փոխարինել «ակտի օրինական ուժի մեջ մտնելը» բառերով.
2) լրացնել նոր 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը դատարանը կայացնում է Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման հետ միաժամանակ:»:
Հոդված 30. Օրենսգրքի 158-րդ հոդված լրացնել նոր 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելու համար դատարանի նախաձեռնությամբ, հավելյալ պարզաբանումներ ստանալու նպատակով, կարող է հրավիրվել դատական նիստ, որի ժամանակի եւ վայրի մասին ծանուցվում են գործին մասնակցող անձինք:»:
Հոդված 31. Օրենսգրքի 159-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «, կամ երբ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, եւ գործը վարույթ է ընդունել նոր դատավորը» բառերը.
2) լրացնել նոր 2.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Դատական կազմի փոփոխության եւ գործը նոր դատավորի կողմից վարույթ ընդունվելու պարագայում այդ գործի կասեցված վարույթը կարող է վերսկսվել:»:
3) 4-րդ մասում «հայցվորին,» բառից հետո լրացնել «(դիմողին)» բառերով:
Հոդված 32. Օրենսգրքի 168-րդ հոդվածում՝
1) լրացնել նոր 2.1.-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, գործին մասնակցող անձանց ծանուցում է այդ մասին:»:
2) 7-րդ մասում 3-րդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Գործի քննության արդյունավետությունից ելնելով դատարանը կարող է դատական ծախսերի հարցին անդրադառնալ վեճն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտով:»:
3) լրացնել նոր 8-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգը դատարանի հայեցողությամբ կարող է չկիրառվել, եթե դա բխում է գործի քննության արդյունավետությունից կամ գործին մասնակցող անձինք համաձայն են, որպեսզի հայցային վաղեմության հարցին դատարանն անդրադառնա գործի ըստ էության քննության արդյունքում կայացվելիք եզրափակիչ դատական ակտով:»:
Հոդված 33. Օրենսգրքի 170-րդ հոդվածում լրացնել նոր 7-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«7. Հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը չի քննարկում, եթե չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումից ազատելու, դրա վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ դատարանն այն չի բավարարել:»:
Հոդված 34. Օրենսգրքի 173-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«Նոր պատասխանող ներգրավելու միջնորդության մեջ պետք է նշվեն նոր պատասխանող ներգրավելու հիմքերը եւ հիմնավորումները:»:
2) լրացնել նոր 1.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:»:
Հոդված 35. Օրենսգրքի 180-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «Առաջին ատյանի» բառերը,
2) 1-ին մասի 11-րդ կետում՝
2.1) «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով:
2.2) «շարունակելու վերաբերյալ,» բառերից հետո լրացնել «բացառությամբ այն գործերի, որոնցում սկզբնական հայցի հետ համատեղ քննվում է նաեւ հակընդդեմ հայց:» բառերը:
4) 1-ին մասում լրացնել նոր 12-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«12) օրենքով նախատեսված այլ դեպքերում:»:
Հոդված 36. Օրենսգրքի 182-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «Առաջին ատյանի» բառերը:
2) 1-ին մասի 2-րդ կետում «առանց քննության թողնելու մասին որոշման» բառերից հետո լրացնել «եւ ընտանեկան վեճերի վերաբերյալ գործերով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտերի» բառերը:
Հոդված 37. Օրենսգրքի 183-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «առաջին ատյանի» բառերը:
2) 4-րդ մասում «վերաքննիչ» բառից հետո լրացնել «կամ վճռաբեկ» բառերը:
3) 7-րդ մասում «մեկ այլ դատավորի» բառերից հետո լրացնել «կամ դատարանի կազմի» բառերով:
4) լրացնել նոր 10-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«10. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում այն դեպքերում, երբ պահանջներից հրաժարվելու միջնորդությունը ներկայացնում է իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ փաստաբան-ներկայացուցիչ ունեցող ֆիզիկական անձը:»:
Հոդված 38. Օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասում «կազմում է» բառը փոխարինել «կայացնում է» բառով, իսկ «եզրափակիչ մասը» բառերը փոխարինել «վերջին էջը» բառերով:
Հոդված 39. Օրենսգրքի 190-րդ հոդվածի 4-րդ մասում «կարող է կցվել» բառերը փոխարինել «կցվում է» բառով:
Հոդված 40. Օրենսգրքի 234.7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 234.7. Պատասխանողի գործողությունները հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո
1. Հայցադիմումի պատասխանը կամ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:»:
Հոդված 41. Օրենսգրքի 234.9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դատարանը սույն գլխով նախատեսված վեճերով գործերը քննում եւ դրանց վերաբերյալ վճիռները եւ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ.
2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն.
3) հայցվորը հրաժարվել է պահանջից.
2. Գործը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել մինչեւ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի լրանալը:
3. Գործը դատական նիստում քննելու մասին դատարանը կայացնում է որոշում հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց կամ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
4. Գործը դատական նիստում քննելու հարցը կարող է լուծվել նաեւ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ:»:
Հոդված 42. Օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Վճիռը վերանայելու արդյունքով դատարանը կայացնում է նոր վճիռ, որում շարադրվում է կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը) կամ մերժում է վճռի վերանայումը, ինչի վերաբերյալ կայացնում է որոշում:
Հոդված 43. Օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետում «հիսնապատիկը» բառերը փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկը» բառերով:
2) 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) հայցն ակնհայտ անհիմն է, եթե դրանում ձեւակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (ակնհայտորեն ենթակա է մերժման անկախ դրա հիմքում դրված փաստերից), կամ հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման կամ ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից կամ ոչ պատշաճ պատասխանողի դեմ (այսուհետ՝ ակնհայտ անհիմն հայց):»:
Հոդված 44. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի «4-րդ մասով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ 340-րդ հոդվածով» բառերը, իսկ «դեպքում» բառը «դեպքերում» բառով:
Հոդված 45. Օրենսգրքի 365-րդ հոդվածում.
1) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը, որը անհնար է դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը.»:
2) 3-րդ մասում՝ «2-րդ մասի» բառերից հետո լրացնել «1-ին», «5-րդ» բառից հետո «6-րդ,» բառերը, իսկ «եւ 11-րդ կետերով» բառերը փոխարինել «, 11-րդ եւ 12-րդ կետերով (բացառությամբ սույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքի),» բառերով:
Հոդված 46. Օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, բացառությամբ հայցադիմումը վերադարձնելու եւ ընդունումը մերժելու դեպքերի, ինչպես նաեւ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցը եւ վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը:»:
Հոդված 47. Օրենսգրքի 371-րդ հոդվածում՝
1) լրացնել նոր 2.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 3.1-րդ մասին համապատասխան Վերաքննիչ դատարանի աշխատակազմի կողմից կազմվում է արձանագրություն վերաքննիչ բողոքում առկա թերությունների մասին, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է արձանագրությամբ մատնանշված թերությունները վերացնելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից:
2) 3-րդ մասում «թույլ տրված» բառերից հետո լրացնել «բոլոր» բառը:
3) լրացնել նոր 3.1, 3.2, 3.3.-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3.1. Եթե ներկայացված վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բողոք բերող անձը թույլ է տվել սույն հոդվածի 368-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերի խախտումներ կամ բողոքին կցված չէ բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները կամ վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը, Վերաքննիչ դատարանի գրասենյակը կարող է հաղորդակցության միջոցով (առկայության դեպքում) ոչ ուշ քան մինչեւ համապատասխան դատավարական ժամկետը լրանալուց երեք օր առաջ տեղեկացնել բողոք բերող անձին վերաքննիչ բողոքում առկա թերությունների մասին՝ առաջարկելով եռօրյա ժամկետում վերացնել դրանք: Նման միջոցով տեղեկացման անհնարինության դեպքում Վերաքննիչ դատարանի աշխատակազմի նույն ժամկետում կարող է կազմել վերաքննիչ բողոքում առկա թերությունների մասին արձանագրություն՝ նշելով առկա թերություններն արձանագրությունն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, վերացնելու անհրաժեշտության մասին: Նշված արձանագրությունը ոչ ուշ, քան կազմման հաջորդ օրն ուղարկվում է բողոք բերող անձին»:
3.2. Սույն հոդվածի 3.1-րդ մասում նշված թերությունները վերացվելուց հետո Վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 370-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, եթե բացակայում են վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու հիմքերը կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր:
3.3. Սույն հոդվածի 3.1-րդ մասում նշված թերությունները չվերացվելու դեպքում Վերաքննիչ դատարանը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին, եթե առկա են վերաքննիչ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր:
4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում ընդունելու դեպքում բողոք բերած անձին ուղարկվում են վերաքննիչ դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը եւ դրան կից ներկայացված այն փաստաթղթերը, որոնցում հայտնաբերվել են թերություններ՝ միաժամանակ գործին կցելով դրանց պատճենները: Այդ դեպքում բողոքը բերող անձը բողոքը կրկին ներկայացնելիս դրան չի կցում վերաքննիչ դատարանի կողմից չվերադարձված փաստաթղթերը: Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվում է նաեւ գործին մասնակցող այլ անձանց:
5) լրացնել նոր 5.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«5.1. Այն դեպքում, երբ բողոքը ներկայացվել է մի քանի անձանց կողմից Վերաքննիչ դատարանը բողոքում առկա թերություններ թույլ տված անձի համար սահմանում է սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետ՝ այդ թերությունները շտկելու եւ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:»:
Հոդված 48. Օրենսգրքի 372-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում լրացնել նոր 1.1-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1) սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ է տվել նոր խախտումներ.»:
2) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ.»:
Հոդված 49. Օրենսգրքի 373-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 373. Վերաքննիչ վարույթի կարճումը.
1. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչեւ բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վերաքննիչ բողոքից հրաժարվելու մասին:
2. Բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքից հրաժարվելու դեպքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում: Եթե դատական ակտը բողոքարկել են նաեւ այլ անձինք, ապա վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:
3. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո սույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով վերաքննիչ վարույթը կասեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, բողոք բերողին փոխարինելու վերաբերյալ միջնորդություն չներկայացվելու դեպքում վերսկսում է գործի վարույթը եւ կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում:
4. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշման հրապարակման պահից առաջին ատյանի դատարանի դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ, եթե այն չեն բողոքարկել այլ անձինք:
5. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
6. Վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան հրապարակման պահից 15 օրյա ժամկետում:
7. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշմամբ վերաքննիչ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վերաքննիչ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի:
Հոդված 50. Օրենսգրքի 381-րդ հոդվածում.
1) 1-ին մասում «Վճռի» բառից հետո լրացնել «, այլ եզրափակիչ դատական ակտերի» բառերը:
2) 10-րդ մասում «կայացվող որոշման» բառերից հետո լրացնել «եւ վերաքննիչ դատարանի այլ միջանկյալ եւ եզրափակիչ դատական ակտերի» բառերը:
Հոդված 51. Օրենսգրքի 386-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի կամքից անկախ, օբյեկտիվ հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում որոշման հրապարակումը, դատարանը կարող է մինչեւ 15 օրով երկարաձգել որոշման հրապարակման ժամկետը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:»:
Հոդված 52. Օրենսգրքի 387-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ նախադասությունում «15 օր հետո» բառերից հետո լրացնել «, բացառությամբ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին որոշման, ինչպես նաեւ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումների» բառերով:
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված, ինչպես նաեւ Գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների դեմ բերված բողոքների քննության արդյունքով, ինչպես նաեւ բողոքից հրաժարվելու եւ գործը հաշտության համաձայնությամբ ավարտելու կապակցությամբ վերաքննիչ դատարանի կայացված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:»:
3) 3-րդ մասում «կայացման պահից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման, որը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո» բառերով:
Հոդված 53. Օրենսգրքի 389-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել նոր 3-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:».
2) լրացնել նոր 3.1.-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3.1. Գործին մասնակից չդարձած անձինք վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել այն դեպքում, եթե իրենց իրավունքները եւ պարտականությունները շոշափվել են վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտով:»:
Հոդված 54. Օրենսգրքի 391-րդ հոդվածում լրացնել նոր 2.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Սույն օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այդ ակտերի հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետում:»:
Հոդված 55. Օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «բերվում են» բառերը փոխարինել «բերվում է» բառերով:
Հոդված 56. Օրենսգրքի 395-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը, կամ վճռաբեկ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ:
Եթե ներկայացված վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բողոք բերող անձը թույլ է տվել սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի խախտումներ կամ բողոքին կցված չէ բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները կամ վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը, Վճռաբեկ դատարանի գրասենյակը կարող է հաղորդակցության միջոցով (առկայության դեպքում) տեղեկացնել բողոք բերող անձին վճռաբեկ բողոքում առկա թերությունների մասին՝ առաջարկելով եռօրյա ժամկետում վերացնել դրանք: Նման միջոցով տեղեկացման անհնարինության դեպքում Վճռաբեկ դատարանի աշխատակազմը նույն ժամկետում կարող է կազմել վճռաբեկ բողոքում առկա թերությունների մասին արձանագրություն՝ նշելով առկա թերություններն արձանագրությունն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, վերացնելու անհրաժեշտության մասին: Նշված արձանագրությունը ոչ ուշ, քան կազմման հաջորդ օրն ուղարկվում է բողոք բերող անձին:»:
2) լրացնել նոր 1.1, 1.2, 1.3-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված թերությունները վերացվելուց հետո Վճռաբեկ դատարանը սույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում կայացնում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու հիմքերը կամ վճռաբեկ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր:
1.2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված թերությունները չվերացվելու դեպքում Վճռաբեկ դատարանը սույն օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին, եթե առկա են վճռաբեկ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր:
1.3. Այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքում առկա թերությունների վերացման համար բողոք բերող անձը չի տեղեկացվում, այդ թվում՝ երբ արձանագրություն չի կազմվում, եւ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը կամ վճռաբեկ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ, վճռաբեկ բողոքը վերադարձվում է:»:
2) լրացնել նոր 3.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3.1. Այն դեպքում, երբ բողոքը ներկայացվել է մի քանի անձանց կողմից Վճռաբեկ դատարանը բողոքում առկա թերություններ թույլ տված անձի համար սահմանում է մինչեւ մեկամսյա ժամկետ՝ այդ թերությունները շտկելու եւ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»:
Հոդված 57. Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 7-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) լրացնել նոր 8-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«8) բողոքը ներկայացվել է նոր կամ նոր երեւան եկած հանգամանքներով ուժի մեջ չմտած դատական ակտի դեմ:»:
Հոդված 58. Օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետում «բեկանելիս» բառից հետո լրացնել «կամ օրինական ուժի մեջ թողնելիս» բառերով:
Հոդված 59. Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «տվյալ» բառից հետո լրացնել «կամ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ այլ» բառերը:
Հոդված 60. Օրենսգրքի 422-րդ հոդվածի 4-րդ մասում «բողոք բերված լինելու» բառերից հետո լրացնել «կամ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման» բառերը:
Հոդված 61. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 3-րդ, 12-րդ, 16-րդ եւ 32-րդ հոդվածներով նախատեսված դրույթները տարածվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումների քննության վրա:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-26-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում