Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-695-31.10.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում «օրենսգրքով,» բառից հետո լրացնել « «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 17-րդ, 18-րդ եւ 19-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «պետական պահուստի բաղկացուցիչ մասն է, որը» բառերը:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում «պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի» բառերը փոխարինել «մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղականության մշակման եւ իրականացման լիազոր պետական մարմնի» բառերով, իսկ «Գանձարանն» բառը փոխարինել «Մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղականության մշակման եւ իրականացման լիազոր պետական մարմինն» բառերով:

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետում «պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնին՝ պետական պահուստի համալրման նպատակով.» բառերը փոխարինել «մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղականության մշակման եւ իրականացման լիազոր պետական մարմնին՝ ազգային պահուստի համալրման նպատակով.» բառերով:

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «գանձարանին» բառը փոխարինել «մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղականության մշակման եւ իրականացման լիազոր պետական մարմնին» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքով նախատեսված փոփոխությունների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: