«5) պետական մարմինների, հիմնարկների եւ կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների եւ Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազգային հավաքածուի:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում «:» նշանը փոխարինել «,» նշանով, իսկ 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակության նոր 23-րդ կետով.
«23) հաստատում է պետական մարմինների, հիմնարկների եւ կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների եւ Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազգային հավաքածուի, ընդունման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաեւ դրանց տեղաբաշխման եւ գտնվելու վայրերը որոշելու կարգը:»
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետում «:» նշանը փոխարինել «,» նշանով, իսկ 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակության նոր 28-րդ կետով.
«28) իրականացնում է պետական մարմինների, հիմնարկների եւ կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի ընդունումը, հաշվառումը, պահպանումը, օտարումը:»
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «մտավոր սեփականության օբյեկտները» բառերից հետո լրացնել «պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերը,» բառերով:»:
Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքով նախատեսված փոփոխությունների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը).
Իրավական ակտերի ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական եւ ազգային պահուստներում առկա իրերի համալրման, հաշվառման, օտարման եւ դրանց հետ կապված այլ գործառույթների իրականացումը ոլորտային պետական մարմիններին պատվիրակելու եւ այդ գործառույթների արդյունավետ իրականացումը ապահովելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
«Թանկարժեք մետաղների մասին» օրենքի 17-ից 19-րդ մասերով սահմանված են Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանի խնդիրներն ու գործառույթները, պետական պահուստի համալրման, հաշվառման եւ ծախսման դրույթները:
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 14-րդ կետի համաձայն պետական գույքի կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:
Պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի (այսուհետ՝ Գույք) հաշվառման, կառավարման, պահպանման, գնման ու վաճառքի իրագործման պատասխանատու սահմանված է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Գույքի կառավարման տեսանկյունից վերոգրյալ գործառույթների իրականացումը ոչ ոլորտային նախարարության՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կարող է լինել ոչ արդյունավետ:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համաձայություն է ձեռք բերվել պետական պահուստում (բացառությամբ ազգային պահուստի) առկա Գույքի օտարման նպատակով այն ՏԿԵՆ-ին փոխանցելու եւ հետագայում Գույքի կառավարման գործընթացը ՏԿԵՆ-ի կողմից իրականացնելու մասով:
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 9-րդ կետի համաձայն մշակութային արժեքների պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:
Ազգային պահուստը դա պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային, թանգարանային, գիտական եւ գեղարվեստական նշանակություն ունեցող հազվագյուտ ոսկերչական եւ այլ կենցաղային իրերի ու կրոնական պաշտամունքի առարկաների հավաքածու է:
Ազգային պահուստի արժեքներն անձեռնամխելի եւ անբաժանելի են, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ ենթակա չեն օտարման կամ վարձակալության:
Օրենքի համաձայն ՀՀ Ֆինանսների նախարարությունը իրականացնում է ազգային պահուստում հաշվեգրման ենթակա արժեքների հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը եւ կառավարության հանձնարարությամբ` դրանց ցուցադրումը:
Փաստացի հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության անձնակազմի մասնագիտական կարողությունը, ինչպես նաեւ ազգային պահուստում ներառված իրերի կառավարման մասով Օրենքով սահմանված սահմանափակումները, նախարարությունը առավելապես իրականացնում է միայն հաշվառման գործառույթ:
Ազգային պահուստի կառավարման մասով մնացած գործառույթները իրականացվում են ոլորտային նախարարության՝ ԿԳՄՍՆ-ի, դրա ենթակա մարմինների, թանգարանների կամ այլ մասնագիտացված կազմակերպությունների հետ համատեղ:
Նշվածը հաշվի առնելով Ազգային պահուստի կառավարման գործառույթի իրականացումը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կարող է գնահատվել ոչ արդյունավետ:
ԿԳՄՍՆ-ի հետ համաձայություն է ձեռք բերվել ազգային պահուստի կառավարման գործառույթը ԿԳՄՍՆ-ին պատվիրակելու մասով:
«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների իրակնացումը հանգեցնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում եւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխությունների իրականացման անհրաժեշտությանը:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Պետական պահուստի (բացառությամբ ազգային պահուստի) կառավարման եւ դրանում ներառված Գույքի մասով իրականացվող գործառույթների արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական պահուստի կառավարման (բացառությամբ ազգային պահուստի) գործընթացը սահմանող՝ Օրենքի 17-ից 19-րդ մասերը: Գույքի հետագա կառավարումն իրականացվելու է ՏԿԵՆ-ի կողմից:
Ազգային պահուստում կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է Օրենքի 20-րդ մասում կատարել համապատասխան փոփոխություն՝ ազգային պահուստի կառավարման պատասխանատու սահմանելով մշակութային արժեքների կառավարման լիազոր մարմնին` ԿԳՄՍՆ-ին:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
5. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարում:
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. Ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություն»
Նախագծերի ընդունումը կապված չէ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. Ծրագրի կամ ոլորտային եւ/կամ այլ ռազմավարության հետ:
7. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
Նախագծերի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն կառաջանա կատարելու փոփոխություններ ՀՀ կառավարության 05.04.2007թ.-ի N 484-Ն որոշման մեջ, ՀՀ վարչապետի 11.06.2018թ.-ի N 743-Լ որոշման մեջ, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 27.06.2007թ.-ի N 539-Ն եւ 28.06.2007թ.-ի N 495-Ն հրամանները: Միաժամանակ կառաջանա Պետական պահուցում (բացառությամբ Ազգային պահուստի) ներառված գույքը ՏԿԵՆ-ին, իսկ Ազգային պահուստում ներառված գույքը ԿԳՄՍՆ-ին հանձնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում