«5) պետական մարմինների, հիմնարկների եւ կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված՝ պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների եւ Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազգային հավաքածուի:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակության 24-րդ կետով.
«24) հաստատում է պետական մարմինների, հիմնարկների եւ կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված՝ պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների եւ Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազգային հավաքածուի, ընդունման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաեւ դրանց տեղաբաշխման եւ գտնվելու վայրերը որոշելու կարգը:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29-րդ կետով.
«29) իրականացնում է պետական մարմինների, հիմնարկների եւ կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված՝ պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի ընդունումը, հաշվառումը, պահպանումը, օտարումը:»:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը «մտավոր սեփականության օբյեկտները,» բառերից հետո լրացնել «պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերը,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքով նախատեսված փոփոխությունների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: