Սույն օրենքը սահմանում է մեղուների բազմացման, խնամքի, էնտոմոֆիլ բույսերի փոշոտման դրանց օգտագործման, մեղվաբուծական արտադրանքի ստացման, մեղուների պահպանմանն ուղղված գործունեության իրավական հիմքերը:
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքում օգտագոեւծվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
մեղվաբուծություն - մեղրատու մեղուների բազմացումը, խնամքը, դրանց օգտագործումը գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի փոշոտման, մեղվաբուծական մթերքների ստացման համար,
մեղվաբույծ- մեղվաբուծությամբ զբաղվող քաղաքացի,
մեղվի ընտանիք - մեղվափեթակում բնակվող մեղրատու մեղուների համակցություն, որը կազմված է բանվոր մեղուներից, բոռերից եւ մեղվամայրից,
փեթակ - շինություն մեղվաընտանիքի համար,
մեղվանոց - մեղվաընտանիքների ամբողջություն` անհրաժեշտ գույքով եւ պիտույքներով,
ամրակայված (ստացիոնար) մեղվանոց - շուրջ տարին նույն տեղում գտնվող մեղվանոց,
շարժական մեղվանոց - նեկտարատու բույսերի կամ գյուղատնտեսական էնտոմոֆիլ կուլտուրաների տարածքների շրջակայքում տեղակայված մեղվանոց,
պարս - նոր մեղվաընտանիք, որը ձեւավորվել է հիմնական մեղվաընտանիքում եւ բաժանվել հիմնականից,
մեղվաբուծական արտադրանք - մեղր, մեղվամոմ եւ այլն, ինչպես նաեւ պարսերը
մոմաթերթ - մեղվաբջիջների կառուցման համար հատուկ մշակում անցած մեղվամոմի շերտեր,
մեղրատու մեղուների ցեխ - բնակլիմայական որոշակի պայմաններում բնական ընտրության ճանապարհով ձեւավորված, սերնդե-սերունդ փոխանցվող հատկանիշների որոշակի ամբողջությամբ օժտված մեղվաընտանիքների խյումբ,
մեղրատու մեղուների պոպուլիացիա - մեղրատու մեղուների տեսակի շրջանակում ձեւավորված մեղվաընտանիքների ամբողջություն, որը ձեւավորվել է որոշակի տարածքում եւ ունի ընդհանուր գենոֆոնդ,
էնտոմոֆիլ բույսեր - միջատների կողմից փոշոտվող բույսեր,
մեղրի գոյացման աղբյուրներ - նեկտար եւ ծաղկափոշի ձեւավորող բույսեր, որոնք մեղրատու մեղուների բնական սննդի աղբյուր են:
Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է մեղվաբուծության համակարգի կառավարման, մեղվաբուծական արտադրանքի արտադրության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 3. Մեղվաբուծության մասին օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետությունոում մեղվաբուծության ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, ապա կիրառվում ենմիջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. Մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտները
Մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտներն են` մեղվաբուծական հասարակական միավորումները, մեղվաբուծությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձիք:
Հոդված 5. Մեղվաընտանիքների քանակը
Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար մեղվաընտանիքների թիվը չի սահմանափակվում` բացառությամբ սույն հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքային համայնքներում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար տեղական ինքնակառավարման մարմինները կարող են սահմանել մեղվաընտանիքների առավելագույն թիվը` ելնելով մեղուների խնամքի պայմաններից ու անասնաբուժա-սանիտարական նորմերից: Անասնաբուժա-սանիտարական նորմերը սահմանվում են ՀՀ Կառավարության կողմից:
Այգեգործական եւ ամառանոցային ոչ առեւտրային ընկերություններում մեղվաընտանիքներով փեթակների քանակը կարգավորվում է ընկերության հիմնադիր փաստաթղթերով:
Հոդված 6. Մեղվաընտանիքներով փեթակների տեղաբաշխումը ու տեղափոխումը
Մեղվաընտանիքներով փեթակները տեղաբաշխվում են առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններից քաղաքացիների համար անվտանգ հեռավորության վրա:
Մեղվաընտանիքների տեղաբաշխման եւ տեղափոխման կարգը սահմանվում է ՀՀ Կառավարության կողմից:
Հոդված 7. Մեղվաբուծության համար հողատարածքների տրամադրումը
Մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնելու համար հողատարածքները տրամադրում է ՀՀ հողային օրենսգրքին, ՀՀ անտառային օրենսդրությանը համապատասխան:
Շարժական մեղվանոցները տեղաբաշխվում են մեղրահումքի հավաքման աղբյուրներից այնպիսի հեռավորության վրա, որ ապահովվի մեղվաընտանիքների խնամքը եւ գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի արդյունավետ փոշոտումը:
Ֆիզիկական եւ իրավաբանական անձիք մինչեւ շարժական մեղվանոցի տեղադրումը պարտավոր են ստանալ հողի սեփականատիրոջ համաձայնությունը, տեղական ինքնակառավարման մարմնին եւ տարածքային անասնաբուժական տեսչությանը ներկայացնել անասնաբուժա-սանիտարական տեղեկանք:
Հոդված 8. Մեղվաընտանիքների օգտագործումը գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի փոշոտման համար
Գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի մշակմամբ զբաղվող ֆիզիկական ու իրավաբանական անձիք բերքատվության բարձրացման նպատակով կարող են օգտագործել այլ անձանց պատկանող մեղվաընտանիքները` ՀՀ Քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան կնքված պայմանագրով սահմանված պայմաններով:
ԳԼՈՒԽ 3.
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 9. Սեփականության առարկաները մեղվաբուծության ոլորտում
Մեղվաբուծության ոլորտում սեփականության առարկա են մեղվաընտանիքները (պարսը) եւ մեղվաբուծության համար անհրաժեշտ գույքը:
Հոդված 10. Թռած-հեռացած պարսի վերադարձման իրավունքը
Մեղվի պարսը բաց թողած ֆիզիկական կամ իրավաբանական անձը այն վերադարձնելու իրավունք ունի:
Հոդված 11. Թռած-հեռացած մեղվի պարսի ընդհանուր սեփականությունը
Տարբեր ֆիզիկական եւ/կամ իրավաբանական անձանց ընդհանուր սեփականություն են հանդիսանում իրար միացած պարսերը (մեղուների միասնական պարսը) մինչեւ փեթակ մտնելը:
Եթե միասնական պարսը ինքնուրույն բաժանվում է պարսերի, ապա դրանց նկատմամբ սեփականությունը որոշվում է վիճակահանությամբ:
Միասնական պարսը ինքնուրույն պարսերի չբաժանվելու դեպքում դառնում է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի սեփականությունը, որն առավել բարձր արժեք է առաջարկում: Այդ գինը հավասար մասնաբաժիններով բաժանվում եւ վիճարկվում է մեղվի պարսի սեփականատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջեւ:
Հոդված 12. Մեղուների անվերահսկելի պարս
Ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից չհետապնդվող կամ անհայտ ծագում ունեցող պարսը համարվում է անվերահսկելի:
Անվերահսկելի պարսի նկատմամբ սեփականությունը որոշվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 4.
ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 13. Մեղվաբուծության ոլորտի կառավարման լիազոր մարմնի գործառույթները
Մողվաբուծության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը իրականացնում է հետեւյալ գործառույթները.
ա/մեղվաբուծության ոլորտում պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը,
բ/ մեղվաբուծության ոլորտում պետական ստանդարտների, նորմերի եւ կարգերի ապահովումը,
գ/ անասնաբուժա-սանիտարական կանոնների պահպանման տեսչական վերահսկողությունը,
դ/ բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ մեղուների անվտանգ եւ բնականոն կենսակերպի ապահովումը,
ե/ մեղվաբուծության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությանը,
զ/ մեղվաբուծության ոլորտում մասնագիտական պատրաստման եւ վերապատրաստման աշխատանքների համակարգումը,
է/ մեղվաբուծության ոլորտում տոհմաբուծության, մայրաբուծության, մեղուների արգելոցների զարգացման աշխատանքներին աջակցությունը,
ը/ կեղծ մեղրի հայտնաբերման դեպքում դրա առգրավումը եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացման ապահովումը:
ԳԼՈՒԽ 5.
ՄԵՂՐԱՏՈՒ ՄԵՂՈՒՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14. Մեղրատու մեղուների պաշտպանության եւ մեղվաբուծության ոլորտում անասնաբուժա-սանիտարական հսկողության կազմակերպումը
Մեղրատու մեղուների պաշտպանությունը իրականացվում է ՀՀ պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:
Մեղրատու մեղուների պաշտպանության, ինչպես նաեւ մեղվաբուծության ոլորտում անասնաբուժա-սանիտարական նորմերի պահպանման միջոցառումները իրականացվում են` ապահովելով մեղվաբուծության ոլորտի հասարակական կազմակերպությունների անմիջական մասնակցությունը: Այդ նպատակով ՀՀ կառավարման լիազորված մարմինը ստեղծում է մեղվաբուծության զարգացման խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են նաեւ մեղվաբույծների հասարակական կազմակերպությունների կողմից լիազորված անձիք:
Մեղվաբուծության ոլորտին վերաբերվող իրավական ակտերը եւ նորմատիվ փաստաթղթերը մինչեւ սահմանված կարգով ընդունումը քննարկվում է մեղվաբուծության զարգացման խորհրդում:
Մեղվաբուծության զարգացման խորհրդի գործունեության աշխատակարգը եւ կանոնադրությունը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:
Մեղվաբուծության ոլորտում անասնաբուժա-սանիտարական հսկողությունը իրականացվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 15. Մեղրատու մեղուների պաշտպանության հիմնական պահանջները
Մեղրատու մեղուների պաշտպանության հիմնական պահանջներն են.
ա/ մեղրատու մեղուների օգտագործման եւ վերարտադրության գիտականորեն հիմնավորված անասնաբուծական սպասարկումը,
բ/ մեղրատու մեղուների կենսամիջավայրի պահպանությունը,
գ/ մեղրատու մեղուների անասնաբուժա-սանիտարական սպասարկման ապահովումը:
Հոդված 16. Մեղրատու մեղուների պաշտպանության ապահովումը
Մեղրատու մեղուների պաշտպանության իրականացման հիմնական ձեւերն են.
ա/ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից մեղրատու մեղուների խնամքի սանիտարական նորմերի եւ կարգերի պաշտպանությունը,
բ/ բույսերի պաշտպանության զանգվածային միջոցառումների իրականացման հետեւանքով մեղրատու մեղուների թունավորման կանխարգելումը,
գ/ մեղվաընտանիքների անխափան տեղափոխման աջակցությունը,
դ/ մեղրատու մեղուների պաշտպանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների կազմակերպումը,
ե/ մեղվաբուծության պետական աջակցության եւ միջազգային համագործակցության զարգացման ապահովումը:
Հոդված 17. Անտառօգտագործման ժամանակ մեղրատու մեղուների պաշտպանությունը
Հայաստանի Հանրապետությունում անտառօգտագործումը իրականացվում է ՀՀ բնապահպանության օրենսդրությանը համապատասխան:
Անտառների արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են անվտանգությունն ապահովող պահանջների պահպանմամբ:
Նեկտարատու բույսերի ծաղկման շրջանում թունաքիմիկատների եւ ագրոքիմիկատների օգտագործումը դաշտերի, մարգագետինների, անտառների, պաշտպանիչ անտառաշերտերի եւ տնկիների մշակման նպատակով կիրառվող միջոցառումը լիազորված մարմնի իմացությամբ:
Արգելվում է մեղրահումքի հավաքման աղբյուր հանդիսացող ծառերի եւ թփերի հատումը, մեղվանոցների տեղաբաշխման վայրերից առնվազն 3 կմ հեռավորության վրա գտնվող ուռիների կեղեւի մթերումը` բացառությամբ անտառների սանիտարական վիճակի բարելավման եւ վերարտադրության խնդիրների լուծման նպատակով ձեռնարկվող միջոցառումների:
Հոդված 18. Մեղուների պաշտպանությունը դրանց բնակության բնական միջավայրում
Մեղուների օգտակար հատկությունների օգտագործումը ըստ դրանց բնակության բնական միջավայրի, մեղուների մեղվաբուծական արտադրանքի ստացումը իրականացնում է կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Արգելվում է փչակների եւ մեղրատու մեղուների բնակության բնական այլ վայրերի ոչնչացումը:
Բնակության բնական վայրում մեղվաընտանիքի առկայությունը մարդու կենսագործունեությանը խոչընդոտելու պարագայում, այդ մեղվաընտանիքների տեղափոխման անհնարինության դեպքում, դրա վերաբնակեցումը կամ ոչնչացումը իրականացվում է լիազորված մարմնի մասնագետների մասնակցությամբ:
Հոդված 19. Մեղուների հիվանդության կանխարգելումը, բուժումը, մեղվաընտանիքների վնասատուների դեմ պայքարը
Մեղուների հիվանդության կանխարգելումը, բուժումը, մեղվաընտանիքների վնասատուների դեմ պայքարը իրականացվում է լիազորված մարմնի կողմից ՀՀ օրենսդրությանը համաձայն:
Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք մեղվաընտանիքների հիվանդության կանխարգելման, բուժման ու մեղվաընտանիքների վնասատուների դեմ պայքար իրականացնելիս ՀՀ օրենսդրությանը համապատասխան կարող են ներգրավել անասնաբուժության ոլորտում լիցենզիա ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:
Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են մեղվանոցների սանիտարական անձնագիր ունենալ: Սանիտարական անձնագրի վարումը եւ հանձնումը իրականացվում է լիազորված մարմնի կողմից:
Հոդված 20. Մեղվաընտանիքների առավել մեղրատու տեսակների բազմացումը
Մեղուների առավել արժեքավոր տեսակների բազմացմանը ու օգտագործմանը, ինչպես նաեւ մեղվաընտանիքների առավել արժեքավոր տեսակների բարելավմանն ուղղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեությունն իրականացվում է տոհմային անասնաբուծության մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տոհմային առավել արժեքավոր մեղուների պոպուլյացիաներով ապահովելու, ինչպես նաեւ մեղուների տեսակների բարձրացման նպատակով տարածքներում (բնակության բնական շրջակայքում) կարող են ստեղծվել մայրաբուծարաններ:
Տոհմային վերարտադրիչների շուրջ սահմանվում են պաշտպանիչ տարածքներ` ոչ պակաս քան 10-15 կմ շառավիղով, որտեղ արգելվում է այլ տեսակի անհայտ ծագում ունեցող մեղվաընտանիքների, պարսամայրերի տեղակայումը:
Հոդված 21. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մեղուների համար վտանգավոր իրավիճակների մասին տեղեկացումը
Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն ժամանակին ամբողջական ու հավաստի տեղեկություններ ստանալ շրջակա միջավայրի, ինչպես նաեւ մեղուների համար վտանգ ներկայացնող վիճակների մասին: Շրջակա միջավայրի, մեղուների համար վտանգ ներկայացնող վիճակների մասին իրազեկումը իրականացվում է ԶԼՄ-ների եւ լիազորված մարմնի մասնաճյուղերի կողմից:
Թունաքիմիկատներ կամ ագրոքիմիկատներ օգտագործող ֆիզիկական եւ իրավաբանական անձիք պարտավոր են քիմիական մշակում սկսելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ, անձամբ գրավոր կամ ԶԼՄ-ների միջոցով մշակվող գյուղատնտեսական եւ անտառային բույսերի տարածքից 5 կմ-ից պակաս հեռավորության վրա գտնվող մեղվանոց ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեղեկացնել աշխատանքների սկզբի մասին: Իրազեկումը պարունակում է գյուղատնտեսական եւ անտառային բույսերի մշակման ամսաթվի, մշակման ձեւի, օգտագործվող թունաքիմիկատների եւ ագրոքիմիկատների թունավորության աստիճանի մասին տեղեկություններ:
Հոդված 22. Աջակցություն մեղվաընտանիքների տեղափոխմանը
Մեղվաընտանիքների տեղափոխումն իրականացվում է գյուղատնտեսության բնագավառի լիազորված պետական մարմնի տարածքային անասնաբուժական տեսչության հետ համաձայնեցված երթուղիներով:
Փեթակի գերջերմացման ու խոնավության կտրուկ բարձրացման հետեւանքով մեղվաընտանիքների ոչնչացումը կանխարգելու նպատակով պետական ավտոմոբիլային տեսչությանը արգելվում է մեղվի փեթակներ տեղափոխող տրանսպորտային միջոցների շարժման կանգնեցումը 15 րոպեից ավելի, եթե դա պայմանավորված չէ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի զննությամբ:
Իբրեւ շարժական մեղվանոց օգտագործվող կցասայլերը, հենահարթակները, տաղավարները համարվում են գյուղատնտեսական տեխնոլոգիական սարքավորում:
ԳԼՈՒԽ 6.
ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 23. Մեղվաբուծության գործունեության իրականացման ընթացքում ծագած վեճերի լուծումը
Մեղվաբուծական գործունեության ընթացքում ֆիզիկական, իրավաբանական անձանց միջեւ ծագած վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 24. Պատասխանատվությունը մեղվաբուծության ոլորտում օրենսդրության խախտման համար
Մեղվաընտանիքներում հիվանդությունների կանխարգելման նպատակով լիազորված մարմինը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել` ընդհուպ մինչեւ վարակ տարածող մեղվաընտանիքների վերացումը:
Մեղվաբուծության ոլորտում օրենսդրության խախտումը հանգեցնում է վարչական կամ այլ պատասխանատվության` ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
ԳԼՈՒԽ 7.
ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 25. Մեղվաբուծության ոլորտում ՀՀ միջազգային համագործակցությունը
Հայաստանի Հանրապետությունը նպաստում է մեղվաբուծության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը:
Մեղվաբուծության ոլորտում ՀՀ միջազգային համագործակցությունը իրականացվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
ԳԼՈՒԽ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 26. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: