«3. 2024 թվականի հունվարի 1-ից հետո մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները բավարարող թեկնածուի բացակայության դեպքում այդ թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել այլ անձի հետ (այդ թվում՝ ռեզերվում գտնվող) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով մաքսային ծառայության տվյալ թափուր պաշտոնում նշանակում կատարելը, բայց ոչ ավելի քան մեկ տարի ժամկետով՝ հաշվի առնելով «Մաքսային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով եւ 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը: Սույն մասով նախատեսված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքվում են մինչեւ 2024 թվականի հուլիսի 1-ը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: