Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7035-13.11.2023-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝

1) 5-րդ եւ 6-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի իրականացման իրավունք ԿՄ - - - - - Հ Վ
5.1. Մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացում ԿՄ - - - - - Հ Վ
6. Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի իրականացման իրավունք - - - - - Հ Վ
6.1. Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացում - - - - - Հ Վ».

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: