Armenian ARMSCII Armenian
Կ-7035-13.11.2023-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝

1) 5-րդ եւ 6-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«5. Մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի իրականացման իրավունք ԿՄ - - - - Հ Վ
6. Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի իրականացման իրավունք ԿՄ - - - - Հ Վ».

 2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին եւ 6.1-ին կետերով.
 
«5.1. Մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացում ԿՄ - - - - Հ Վ
6.1. Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացում ԿՄ - - - - Հ Վ»:

Հոդված 2.

1. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ եւ պահանջներ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, ենթակա են վերաձեւակերպման մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի եւ արհեստավորի (կամ կրտսեր մասնագետի) որակավորման ծրագրի, մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի ու մասնագետի որակավորման ծրագրի իրականացման համար, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնց համար սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված են այլ ժամկետներ:

2. Սույն օրենքով առաջացող նոր պահանջներին ու պայմաններին պետական եւ հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերի համապատասխանությունը ապահովում է Կառավարությունը՝ վարչապետի սահմանած ժամանակացույցով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում լիցենզիաների վերաձեւակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:

4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից: