Armenian ARMSCII Armenian
Կ-7037-13.11.2023-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 6-րդ մասը «վկայական» բառից հետո լրացնել «կամ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության առնվազն մեկ տարվա աշխատանքը հավաստող տեղեկանք՝ տրված մասնագիտական ուսումնական հաստատության կողմից» բառերով:

Հոդված 2.  Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը «աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «կամ մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում առնվազն մեկ տարվա աշխատանքը հավաստող տեղեկանք՝ տրված մասնագիտական ուսումնական հաստատության կողմից» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: