Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-707-13.11.2023-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի
1-ին պարբերությունում «կամ քաղաքացիություն չունեցող անձը» բառերը փոխարինել «, քաղաքացիություն չունեցող անձը կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձը» բառերով:»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի.

1) 1-ին կետը «Հայաստանի փրկարար ծառայության» բառերից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության» բառերով.

2) 3-րդ կետը «կատարողը» բառից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի քրեակատարողական ծառայողը եւ դատական ակտերի հարկադիր կատարողը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) սույն մասի 1-4-րդ կետերում նշված՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային եւ այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «է», 2-րդ կետի «ե», 3-րդ կետի «ը» ենթակետերում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «Կառավարության կողմից» բառերով:

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը «այդ թվում՝» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժը, ինչպես նաեւ» բառերով:

Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.2-րդ մասով.

«9.2. Փախստականի կարգավիճակ ունեցող անձի՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 7. Օրենքի 47-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Շտեմարանը ձեւավորվում է նաեւ փախստականի կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնից ստացված՝ Կառավարության սահմանած տվյալներից:».

2) 3-րդ մասը «կառավարման» բառից հետո լրացնել «եւ» բառով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Հոդված 9. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: