Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը «Հայաստանի փրկարար ծառայության» բառերից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության» բառերով.
2) 3-րդ կետը «կատարողը» բառից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի քրեակատարողական ծառայողը եւ դատական ակտերի հարկադիր կատարողը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) սույն մասի 1-4-րդ կետերում նշված՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերած աշխատանքային եւ այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ Կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «է», 2-րդ կետի «ե», 3-րդ կետի «ը» ենթակետերում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «Կառավարության կողմից» բառերով:
Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը «այդ թվում՝» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժը, ինչպես նաեւ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.2-րդ մասով.
«9.2. Փախստականի կարգավիճակ ունեցող անձի՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենքի 47-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Շտեմարանը ձեւավորվում է նաեւ փախստականի կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնից ստացված՝ Կառավարության սահմանած տվյալներից:».
2) 3-րդ մասը «կառավարման» բառից հետո լրացնել «եւ» բառով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հոդված 9.
Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: