Հոդված 1. 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-316-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով.
«3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. 40-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1 կետով.
«3.1. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝ hորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգը սահմանվում է Կառավարության կողմից մեկ ամսվա ընթացքում: