«3) հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) սույն օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից.».
2) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) մակերեւութային ջրերի օգտագործված պաշարների եւ ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման եւ շահագործման կարգերը սահմանում է Կառավարությունը երկու տարվա ընթացքում.»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից hորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը սահմանում է Կառավարությունը մեկ ամսվա ընթացքում: