Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7071-13.11.2023-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23.1-ին հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ձեռք բերած անձի՝ մայրության նպաստի համար դիմելու ժամկետը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 23.2-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ձեռք բերած անձին մայրության նպաստ նշանակելու համար անհրաժշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Հոդված 4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: